HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչի հաշվին է տնտեսական ակտիվությունն աճել

Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 6,2%-ով աճել է։ Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները։ Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա առաջին երկու ամսում կազմել է 228,4 մլրդ դրամ, աճը՝ 16,1%, գյուղատնտեսության համախառն արտադրանքը՝ 40,3 մլրդ դրամ, աճը՝ 0,1%: Առևտրաշրջանառությունը երկրում կազմել է 292,2 մլրդ դրամ, աճը՝ 9,6%, բնակչությանը մատուցվող ծառայությունների ծավալը՝ 194,2 մլրդ դրամ, աճը՝ 11,1% Իսկ շինարարության ոլորտում անկումային «տրամադրությունը» շարունակվում է. ծավալը կազմել է 17,1 մլրդ դրամ, անկումը՝ 13,8%: Ստացվում է, որ հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության աճին նպաստել են արդյունաբերության, ծառայությունների ու առևտրաշրջանառության ծավալների ավելացումը։

Հունվարի համեմատ` հունվար-փետրվարի տնտեսական ակտիվության աճի տեմպը փոքր-ինչ դանդաղել է. հունվարին այն կազմել էր 6,4%: Ինչպես միշտ պաշտոնական վիճակագրության նկատմամբ թերահավատություն կա։ Արդեն իսկ տեսակետներ են հնչել, որ թե հունվար, թե հունվար-փետրվարի ՏԱՑ-ի արդյունքներն ուռճացված են, ինչը կապվում է իշխանությունների՝ նախընտրական շրջանում տնտեսական փայլուն ցուցանիշներ հրամցնելու ցանկության հետ։ Հիշեցնենք, որ ԱՎԾ-ի տվյալներով՝ 2016 թվականի հունվար-դեկտեմբերին ՏԱՑ-ն աճել է 0,5%-ով, իսկ երկրի հանախառն ներքին արդյունքը՝ 0,2%-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter