
ԿԲ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ֆ.Ի.Կ.Օ» վարկային կազմակերպության լիցենզիան
Այսօր Կենտրոնական բանկը որոշում է ընդունել«Ֆ.Ի.Կ.Օ» ունիվերսալ վարկային կազմակերպության լիցենզիան անվավեր ճանաչելու մասին: Հաշվի առնելով բանկային գաղտնիքը` ԿԲ-ն հրապարակել է որոշման միայն եզրափակիչ մասը, որտեղ ներկայացված չեն լիցենզիան անվավեր ճանաչելու պատճառները:
Սակայն, չի բացառվում, որ դա կապված է այս կազմակերպության շուրջ ծավալված իրադարձությունների հետ, որոնց մասին «Հետքը» գրել է: Հիշեցնենք, որ կազմակերպության նախկին բաժնետեր եւ տնօրեն Իրինա Սիմոնյանը կազմակերպության հիմնադրին մեղադրում էր փողերի լվացման եւ այն բանի մեջ, որ իրեն այլ անձանց միջոցով պարտադրել էր նվիրատվություն անել իր բաժնեմասը:
«Ֆ.Ի.Կ.Օ» ՈւՎԿ-ն իր հերթին տնօրեն Իրինա Սիմոնյանին մեղադրում էր ընկերությունը անվճարունակության եզրին հասցնելու մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել