
Կառուցելով նոր տուն սահմանամերձ գյուղում
Նարեկ Ալեքսանյան
Հակոբ Պողոսյան
Հրանտն ու Սարգյուլը երեք երեխաների հետ ապրում են սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում։ Ամուսնանալուց հետո Հրանտը կնոջ հետ տեղափոխվել է այստեղ, քանի որ հայրական տունը մոտ էր հայ-ադրբեջանական սահմանին և գտնվում էր նշանառության տակ։ 20 տարուց ավելի նրանք այստեղ են ապրում, բայց տունն այժմ փլուզման վտանգի տակ է։ Անցած տարվանից Հրանտը սկսել է նոր տան շինարարությունը։ Պատերն ու առաստաղն է կառուցել, սակայն ներքին ու արտաքին հարդարման աշխատանքները դանդաղ են ընթանում․ նոր շինանյութ գնելու համար ընտանիքի բյուջեն չի բավականացնում։ Հրանտն ու Սարգյուլը հիմնական աշխատանք չունեն։ Երեխաներից երկուսը՝ Ալիսան ու Ալիկն անչափահաս են, մեծ աղջիկը՝ Ալինան, սովորում է Բերդ քաղաքի արհեստագործական ուսումնարանում։
Ննջարան՝ ամբողջ ընտանիքի համար
Ալիսան ու Սարգյուլը
Նախամուտքը
Խոհանոցը
Նոր տանը վրա դեռ շատ աշխատանք կա անելու
Ալիկը
Ալիսան
Գոմը
Նոր տան տեսքը՝ դրսից
Հրանտը
Մեկնաբանել