
Թիվ 14 տարածքային հանձնաժողովի նախագահը խոչընդոտում է վստահված անձանց ու լրագրողի աշխատանքը
Էջմիածնի թիվ 3 դպրոցում է տեղակայվել թիվ 14/20 ընտրատեղամասը: Այստեղ հիմնական ընտրողները 1678-ն են:
ժամը 9- ից կուտակումներ էր, քանի որ այդ տեղամասում են ընտրում նաև զինվորականները:
Զորամասի հրամանատարներից մեկը ուղղորդում էր զինվորականներին, ինչը գրանցամատյանում արձանագրեց ՕՐՕ-ի վստահված անձը` Սուսաննան:
Տարածքը անհարմար է, ինչը ևս կուտակումների պատճառ է դառնում: Ընտրատեղամասում էր գտնվում նաև թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Նազարյանը: Երբ վստահված անձը աղմուկ բարձրացրեց, Գրիգոր Նազարյանը վստահված անձանց հորդորեց «հանգիստ նստել իրենց տեղում»:
Իսկ «Հետքի» լրագրողից պահանջեց չնկարել, քանի որ դրա «իրավունքը» չունի: Նրա պահանջը չկատարվեց, ինչից հետո Նազարյանը դուրս եկավ տեղամասից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել