HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հատված ծառեր՝ Աշոտ Երկաթի բերդ տանող ճանապարհին

Դիանա Ղազարյան

Երեկ Տիգրան Շահբազյանը ընկերների հետ արշավի էր գնացել Աշոտ Երկաթ բերդ: Ամրոցը գտնվում է Դիլիջան քաղաքից մոտ 25 կմ դեպի հյուսիս արևելք, Աղստև գետի աջ ափին, ուղղաձիգ բարձրացող ժայռի գագաթին։ Իջևանի ու Հովք գյուղերի մոտակայքում՝ բերդ բարձրանալու ճանապարհի երկայնքով հատված առողջ ծառեր են տեսել։

«Բերդի ճանապարհի ողջ երկայնքով, ժամանակ առ ժամանակ, հանդիպում էին հատված հաստաբուն, առողջ ծառեր: Մի հատված կար, որտեղ իրար վրա լցրել էին, որ գային, մեքենայով տանեն ու վերևից լսվում էր ձայնը: Էլեկտրական սղոցի ձայնը չի դադարել ամբողջ օրվա ընթացքում: Մի հատ գերան էլ վերևից գլորվելով իջնում էր մեր վրա, բայց հանդիպեց խոչընդոտի ու կանգնեց՝ չհասնելով մեզ»,-մեզ հետ զրույցում պատմեց Շահբազյանը։

Տիգրանի փոխանցմամբ՝ տվյալ տարածք մեքենայով մուտք գործել հնարավոր չէ, քանի որ մուտքի մոտ ուղեփակոց կա: Ասում է՝ ուղեփակոցը կոտրված չէր, կողպեքը վրան էր ու փակ: Այդ իսկ պատճառով ենթադրում է, որ ծառահատումներն կա՛մ ապօրինի չեն կատարվում, կա՛մ բանալին ծառ կտրողների ձեռքում է, և սպասել են հետագայում դրանք մեքենայով տեղափոխելու համար։ 

Տիգրան Շահբազյանը ենթադրում է, որ ծառերը հատել են գյուղացիները, քանի որ դիմացի լանջին, դրանք կտրող անձանց են տեսել։ Ասում է՝ նրանց հետ խոսելու ցանկություն չեն ունեցել, քանի որ իրենց նպատակը գյուղացու հետ կռվելը չէ. «Մենք արձանագրեցինք այն, ինչ տեսանք, հույսով, որ պատկան մարմինները կպարզաբանեն»,-նշեց նա։ 

Հիշեցնենք, որ մարտի 26-ին հատվել էին Դիլիջան ազգային պարկի ծառերը: Դրանք կրկին լուսանկարել էր Տիգրան Շահբազյանը, և ինչպես մեզ ծանուցել են Դիլիջանի ոստիկանական բաժնից, մեր այդ հրապարակման հիման վրա այս պահին ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Տիգրան Շահբազյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter