
Երկրորդ օրն է՝ պատգամավորները ԱԺ նիստին չեն մասնակցում
Արդեն երկրորդ օրն է` Ազգային ժողովում նիստ չի գումարվում՝ քվորում չապահովելու պատճառով։ Երեկվանից ԱԺ-ն արդեն չորս անգամ ժամանակ է տվել պատգամավորներին՝ նիստին ներկա գտնվելու համար, սակայն նրանք այդպես էլ չեն ներկայացել։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 12։00-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստը սկսել էր 10 պատգամավորների ներկայությամբ, իսկ բացակա պատգամավորներին ժամանակ էր տվել մինչև ժամը 15։00-ն, սակայն նրանք այսպես էլ չներկայացան նիստին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել