HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քաղաքապետարանի ցուցումով՝ քաղաքի աղբը թափում են բնակչի տան շրջակայքում

Աշտարակ քաղաքի բնակիչ, «Աշտարակի քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի համակարգող Նարեկ Բոցինյանը ահազանգում է, որ արդեն 5 ամիս է իր տան շրջակայքում ՝ Փարպեցու փողոցում, կենցաղային և շինարարական աղբ է թափված, իսկ վերջին երկու օրերին թափված այդ աղբն այրվում է, սակայն համայնքապետարանից որևէ մեկը մինչ օրս չի փորձում կարգավորել այդ իրավիճակը։ «Այդ տարածքը բնակելի թաղամաս է, անմիջապես աղբավայրի հարևանությամբ բնակելի տներ կան: Նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներից համայնքային աղբը կանոնավոր թափվում է Աշտարակի կոմունալ ծառայություններ ՀՈԱԿ-ի կողմից, իսկ գարնանից սկսած այնտեղ է բերվում նաև շինարարական աղբը»,-«Հետք»-ի հետ զրույցում նշեց նա։ Նարեկի խոսքով՝ այդ տարածքը ավագանու կողմից ճանաչված չէ որպես օրինական աղբավայր, սակայն այնտեղ են բերվում նաև Աշտարակ քաղաքի կենցաղային աղբը։

Անգամ տարեսզբին համայնքի ղեկավարին գրություն է ուղարկել, տեղեկանալու համար, թե որտեղ է թափվում քաղաքի կենցաղային աղը, որին ի պատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմից պատասխանել են, որ այդ աղբը տեղափոխվում է Սասունիկ համայնքի վարչական տարածք։

Սակայն Նարեկը տեսանյութ ունի, որտեղ ավոտոմեքենայով աղբն այդ տարածք տեղափոխած աշխատակիցն ասում է, որ քաղաքապետարանն է հրահանգել՝ աղբը այնտեղ տանել. «Ուրիշ տեղ ասեին, ուրիշ տեղ կտանեի»,- տեսանյութում նշեց ավտոմեքենայի վարորդը։ Ավագանու այսօրվա արտահաերթ նիստին Նարեկը գնացել է, սակայն ասում է՝ ո՜չ ավագանու անդամները, ո՜չ քաղաքապետը չեն լսել խնդրի մասին. «Ասեցի, որ կարևոր համայնքային խնդիր ունեմ, որը ուզում եմ բարձրաձայնել ու ձեր պատասխանը իմանալ։ Իրենք ասեցին՝ ավագանու նիստը ավարտվել է, հիմա հարցեր չեն լսելու»։

Իսկ մեկ ամիս առաջ էլ մարզպետարանի զարգացման ծրագրի ներկայացման ժամանակ փոխքաղաքապետին, նրա խորհրդականին և իրավաբանին բանավոր կերպով հայտնել է իրենց տան հարակից տարածքի աղբավայրի մասին, սակայն նրանք չեն հավատացել, որ աղբն այդ տարածք տեղափոխում է քաղաքապետարանի ավտոմեքենան։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Նարեկ Բոցինյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter