HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրիտանական խորհրդի և staff.am-ի հուշագիրը՝ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտը բարելավելու համար

Ապրիլի 18-ին Բրիտանական խորհուրդը և staff.am աշխատանքային հարթակը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով պրոֆեսիոնալ ծառայությունների տրամադրման միջոցով բարելավել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտը Հայաստանում: Այս մասին տեղեկացնում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը:

Ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն՝ 2016 թվականին գործազուրկների թիվը կազմել է 221.500 մարդ: Աշխատուժի պահանջարկն այսօր անհամեմատ բարձր է ոչ պետական հատվածում՝ կազմելով ողջ պահանջարկի 85 տոկոսը: Այսուհանդերձ, թե՛ աշխատանք փնտրողները և թե գործատուները ներկայումս բախվում են որակյալ աշխատանք և աշխատակից գտնելու խնդրին:

Բրիտանական խորհուրդը համակարգում է Aptis անգլերենի գնահատման թեստը, որն աշխարհի տասնյակ երկրներում կիրառվում է մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների կողմից՝ աշխատակիցների գիտելիքներն արագ ու պատշաճ գնահատելու համար:

staff.am-ը հանդիսանում է գործատու և աշխատանք փնտրողներին կապակցող օղակը, որը նպատակ ունի նպաստել աշխատանքի և աշխատակիցների փնտրման գործընթացի արդյունավետ իրականացմանը:

«Աշխատանքի գրեթե յուրաքանչյուր հայտարարություն այսօր պարունակում է անգլերենի իմացության պահանջ: Սակայն քիչ են այն ընկերությունները, որոնք պահանջում են անգլերենի իմացության վկայական, որը կապացուցի անգլերենի իմացությունը և կմատնանշի իմացության աստիճանը` դրանով իսկ բարձրացնելով ընտրության գործընթացի արդյունավետությունը: staff.am-ի հետ մեր համագործակցությունը նպատակ ունի գործատուների և աշխատանք փնտրողների շրջանում ներկայացնել Aptis թեստը որպես անգլերենի իմացության ստուգման գործիք», - ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի քննությունների բաժնի ղեկավար Ինեսսա Մուրադյանը:

«Աշխատանք փնտրողի հմտությունների և լեզուների իմացության ստուգման/հաստատման համակարգը staff.am-ում նախատեսել էինք հարթակի ստեղծման հենց առաջին օրվանից:  Ուրախ ենք, որ այսօր արդեն հնարավորություն ունենք գործարկելու այն Հայաստանում Բրիտանական խորհրդի հետ միասին: Սա ևս մեկ նորարարական լուծում է, որը հավատացած ենք կունենա իր երկարաժամկետ դրական ազդեցությունը ոլորտի զարգացման վրա», - ասաց staff.am համահիմնադիր Վահե Ավետիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter