HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հունիսի 18-ին Սաղմոսավանում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն է

Հունիսի 18-ին Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն, քանի որ սեպտեմբերի 18-ի ընտրություններով համայնքի ղեկավար ընտրված Ներսես Ավագյանը մարտի 11-ին մահացել է: Կառավարությունը այսօրվա նիստում չքննարկվող կարգով հավանության արժանացրեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի ներկայացրած որոշման այս նախագիծը։

Ինչպես նշվում է այդ նախագծում՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության համար ժամկետը սահմանվել է համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընդունած որոշման։

լուսանկարը` wikipedia.org

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter