
«Սևանի իշխան»-ը կառավարության կողմից արտոնություններ ստացավ
«Սևանի իշխան» ընկերությունը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի առաջարկով կառավարության այսօրվա նիստում ստացավ երկու արտոնություն։
Առաջին արտոնությամբ՝ ընկերությունը Հայաստան կներմուծի մանրաձկան և վերամշակման արտադրությունների նոր սարքավորումներ՝ ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգումով` երեք տարի ժամկետով:
Որոշման նախագծում ասվում է, որ իրականացվելու է շուրջ 682 մլն դրամի ներդում, որից 278 մլն դրամը սարքավորումների համար նախատեսված գումարն է։
«Ներդրումային ծրագրի շրջանակներում «Սևանի իշխան» ՓԲԸ-ն նախատեսում է համալրել մանրաձկան և վերամշակման արտադրությունները անհրաժեշտ սարքավորումներով, որտեղ առաջիկա տարիների ընթացքում կաճեցվեն և կվերամշակվեն Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակներ ու ստեղծել ձկան սելեկցիոն տնտեսություն և բացօթյա ավազաններ»,-նշվել է նախագծում։
Երկրորդ արտոնությունը վերաբերում է ներմուծվող նույն սարաքավորումներին, որոնք կառավարության որոշմամբ՝ կազատվեն ներմուծման մաքսատուրքից։
Նախարարության փոխանցամբ՝ որտոնությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք` նոր աշխատատեղերի ստեղծման համար։ Նախորդ տարվա ապրիլին այս ընկերությունը կրկին կառավարության կողմից արտոնություն էր ստացել՝ ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգելու մասով։
Հավելենք, որ «Սևանի իշխան» ընկերությունը հիմնադրվել է կառավարության 2014 թվականի որոշմամբ՝ «Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակում։
Մեկնաբանել