HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ. շենքային պայմանների անթույլատրելի վիճակն էական խոչընդոտ է երեխաների կրթության իրավունքի իրացման համար

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան դպրոցում անթույլատրելի պայմանների վերաբերյալ հրապարակային տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ նույն օրը սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ: Արագ արձագանքման վարչության պետի տեղակալը և Երեխաների պաշտպանության բաժնի պետը չհայտարարված այց են կատարել դպրոց, առանձնազրույցներ են ունեցել դպրոցի տնօրենի, ուսուցիչների և աշակերտների հետ:

Այցի ընթացքում պարզվել է, որ դպրոցի շենքային պայմանները գտնվում են անթույլատրելի վիճակում, ինչն էական խոչընդոտ է երեխաների կրթության իրավունքի իրացման, դպրոցում ուսումնադաստիարակչական գործընթացի պատշաճ կազմակերպման համար: Արձանագրվել է նաև, որ առկա դասասենյակները չեն համապատասխանում աշակերտների թվաքանակին, սանհանգույցները գտնվում են ոչ բարվոք վիճակում, դպրոցը չունի մարզադահլիճ, ինֆորմատիկայի, շախմատի դասասենյակներ: Դպրոցի դասասենյակները, և դպրոցի շենքի մյուս հատվածները ունեն հրատապ հիմնանորոգման կարիք:

Հարցի քննարկման շրջանակներում Պաշտպանի կողմից իրավասու պետական մարմիններից պարզաբանումներ կպահանջվեն երեխաների կրթության իրավունքի իրացման պատշաճ ապահովման նպատակով ձեռնարկվող քայլերի և դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերի՝ այդ թվում ժամկետների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter