
ՀՀԿ-ն հաղթել է 71,25 %-ով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։ Համաձայն այդ տվյալների՝ ընտրություններում հաղթել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 71,25 %-ով, «Ելք»-ը հավաքել է 21 %, իսկ «Երկիր Ծիրանի»-ն 7,75 %։
Եթե այդ տվյալները ամբողջացնենք ըստ քվեարկողների թվի, կստացվի այսպիսի պատկեր.
Հիշեցնենք, որ երեկ Երևանի ավագանու ընտրություններ էին։ Ընտրություններին մասնակցում էին 3 քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանի»-ն և «Ելք» կուսակցությունների դաշինքը՝ իրենց քաղաքապետերի թեկնածուներով։
ՀՀԿ-ից առաջադրված էր գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքից՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից՝ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
Մեկնաբանել