HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արծվիկ Մինասյանի հանձնարարականը «տեղ չի հասել»

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հանձնարարականը կարծես թե «տեղ չի հասել»։

Երեկ «Ֆեյսբուք» օգտատեր Վահե Ավետիսը մեզ լուսանկարներ է ուղարկել, որտեղ Հրազդան գետի մակերեսը կրկին փրփրանման զանգվածով է պատված: 

Մեզ հետ զրույցում Վահեն ասաց, որ գետի տարածքում է եղել առավոտյան 08։00-ի սահմաններում։ Այս անգամ կրկին գետը փրփուրով է պատված եղել նույն տեղում՝  Շենգավիթ վարչական շրջանով հոսող, «Ղռերի փոս» կոչվող հատվածում։

Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սուքիասյանը «Հետք»-ին հայտնեց, որ զբաղվում են այդ ահազանգով, տեսուչները քիչ անց գնալու են գետի տարածք, ջուրը` գետում թափվող բոլոր կետերից նմուշառեն հասկանալու համար, թե արտանետումը որտեղից է։ 

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ էլ Վահեն լուսանկարներ էր հրապարակել, որտեղ գետը նույն տեսքին էր։ Այդ տարածքից նմուշառված ջուրը ենթարկվել էր լաբորատոր փորձաքննության և պարզվել, որ գետում ավտոլվացման կետերից, զվարճանքի վայրերից թափվում են փրփրանման նյութեր։ Նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարել էր զննել գետի ողջ  երկայնքը և պարզել, թե որտեղից է այդ փրփուրը լցվում գետը։

Մեկնաբանություններ (1)

Ա. Վարդանյան
ՄեՀՀ բնապահպանության նախարարությունն արձագանքում է ահազանգերին Հրազդան գետում փրփուրի առկայության վերաբերյալ ահազանգերին արձագանքելով, մասնավորապես, ահազանգողներից մեկի Արմեն Եղիազարյանի հետ Բնապահպանական պետական տեսչության Երևանի տարածքային բաժնի աշխատակիցներն իրականացրել են ուսումնասիրություն և տեղազննում «Փարվանա» և «Գեղամա» ռեստորանային համալիրներում: Արդյունքում պարզվել է, որ «Փարվանա» ռեստորանային համալիրի կեղտաջրերը թափվում են դրանց համար նախատեսված սեպտիկ հորերը, իսկ խողովակը, որը դուրս է գալիս դեպի Հրազդան գետ՝ նախատեսված է անձրևաջրերի հեռացման համար: «Գեղամա» ռեստորանային համալիրի կոյուղաջրերը նույնպես լցվում են սեպտիկ հորերը: Սակայն հորերից մեկը գտնվում է գետի առափնյա մասում և գետի հունի բարձրանալու դեպքում կա վտանգ, որ կոյուղաջրերը կարող են խառնվել գետի ջրի հետ: Ելնելով վերոնշյալից, «Գեղամա» ռեստորանային համալիրի տնօրենին տրվել է հանձնարարական՝ բարձրացնել սեպտիկ հորի դիտանցքի մակարդակը: Շարունակվում են ուսումնասիրությունները գետի հարակից օբյեկտներում` հնարավոր արտանետումների աղբյուրները բացահայտելու նպատակով: Հայտնում ենք նաև, որ Հրազդան գետի ջրից վերցված նմուշներում ջրի որակական կազմի էական փոփոխություններ չեն արձանագրվել, քանի որ նմուշառման պահին տվյալ հատվածներում արդեն առկա չի եղել փրփուր: ՀՀ ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն կնաբանությունը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter