HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն կոալիցիա են կազմել՝ քաղաքական պատասխանատվություն ստանձնելով կառավարության ողջ գործունեության համար

Հայ հեղափոխական դաշնակցությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր են ստորագրել, որը կգործի մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը: Այս մասին այսօր Ազգային ժողովի 6-րդ գումարման առաջին նիստին ասաց ընտրված 105 պատգամավորներից ամենատարեց, նիստը վարող Կնյազ Հասանովը:

Քաղաքական այս երկու ուժերը՝ ՀՅԴ-ն ու Դաշնակցությունը կոալիցիոն հուշագրով քաղաքական պատասխանատվություն են ստանձնել կառավարության ողջ գործունեության համար: ԱԺ կանոնակարգի համաձայն՝ այս երկու ուժերը համարվում են կառավարող:

Հիշեցնենք, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման՝ Ազգային ժողով են անցել 4 քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը, «ԵԼՔ» կուսկակցությունների դաշինքը և Հայ հեղափոխական դաշնակցությունը: Այսպիսով՝ Ազգային ժողովում կգործի 4 խմբակցություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter