
Հաճելի լուր Լոնդոնից
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Այսօրվա նամակս սկսում եմ հաճելի լուրով. դարձել եմ Եվրասիական ստեղծագործական գիլդիայի անդամ:
Դեռ մեկ ամիս առաջ Մեծ Բրիտանիայից անակնկալ նամակ ստացա, որով հայտնում էին գնահատանք իմ ստեղծագործություններից մի քանիսը միջազգային փառատոններին ներկայացնելու համար: Միևնույն ժամանակ հրավիրում էին դառնալ Եվրասիական ստեղծագործական գիլդիայի անդամ: Լրացրեցի հայտը, նշեցի, որ գրում, աշխատում, սովորում եմ բանտից... անհամբեր սպասում էի պատասխանին: Որոշ ժամանակ անց ստացա դրական պատասխան: Նույնիսկ ինձ՝ ցմահ բանտարկյալիս, այս ամիս հրավիրել էին Ալմաթիում կայանալիք արվեստի տարբեր ոլորտներում ստեղծագործող մարդկանց միջազգային ֆորումին:
Անդամակցությունը հնարավորություն է տալիս հրապարակումներով հանդես գալ Եվրասիական ստեղծագործական գիլդիայի կայքում, նաև Լոնդոնում՝ գրքի տեսքով, անգլերենով ստեղծագործությունների հրատարակման: Ստեղծագործական գիլդիային անդամակցելու նախապայմանն է՝ կրեատիվ` նոր ոգով և շնչով ստեղծագործական մոտեցում ունենալը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել