
Վարույթ է ընդունվել սպանության նախապատրման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում վարույթ է ընդունվել մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության դեպքի առթիվ մայիսի 24-ին հետաքննական մարմնում հարուցված քրեական գործը։
Սպանություն նախապատրաստելու և ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ։
ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 2-ի մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննությունը ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է և իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կոմիտեն հայտնում է, որ քննության շահերից ելնելով՝ նախաքննության այս փուլում այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել