
Հայաստանը պարտվել է ՄԻԵԴ-ում. կվճարի 3600 եվրո
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի» գործով Հայաստանը պարտություն է կրել և որպես փոխհատուցում կտրամադրի 3600 եվրո։ Գումարը արդարադատության նախարարությանը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից։
Կառավարությունն այսօրվա նիստում չքննարկվող կարգով հավանության արժանացրեց արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացրած որոշման այս նախագիծը և փոխհատուցումը պետք է կատարի մինչ հունիսի 30-ը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել