HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հովսեփ Սիմոնյանին Շիրակի մարզպետի պաշտոնում կփոխարինի փոխնախարար Արթուր Խաչատրյանը

Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա: 2016թ. մարտից մարզը ղեկավարող Հովսեփ Սիմոնյանին կփոխարինի ՀՅԴ մեկ այլ ներկայացուցիչ: Մարզպետի պաշտոնը թողնելու վերաբերյալ ԱԺ ընտրություններից հետո շրջանառվող խոսակցությունները Հովսեփ Սիմոնյանը մի քանի անգամ հերքել էր՝ հավաստիացնելով, թե դեռ երկար է ղեկավարելու: Մի քանի անգամ բարձրաձայնվել ու ժխտվել էր այս պաշտոնում դաշնակցական Հակոբ Մաթիլյանի առաջադրումը:

Խոսակցություններ էին շրջանառվում, որ մարզպետի պաշտոնի նկատմամբ հավակնություններ է ունեցել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Սակայն, ինչպես ասում են, հավակնություններն այլ են, քաղաքական պայմանավորվածությունը` այլ: Այսօր արդեն, ՀՅԴ Գերագույն մարմնում հաստատվեց Հովսեփ Սիմոնյանի` մարզպետի պաշտոնը թողնելու որոշումը: Հաջորդ շաբաթվանից Շիրակի մարզը կունենա նոր ղեկավար՝ ի դեմս տարածքային կառավարման ու զարգացման փոխնախարար Արթուր Խաչատրյանի: Լուրը հրապարակվել է նաեւ yerkirmedia.am կայքում:

Ի դեպ, մեկ շաբաթ առաջ «Հետք»-ը դիմել էր մարզպետ Հովսեփ Սիմոնյանին մարզում առաջիկայում սպասվելիք համայնքների խոշորացման առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով: Բանն այն է, որ այս անգամ բավական դժվար ու տհաճ իրավիճակ է ստեղծվել, քանի որ մի շարք համայնքների ղեկավարներ դեմ են արտահայտվել խոշորացման գործընթացին եւ պատրաստվում են բոյկոտել այն: Հարցազրույցը, հիմա արդեն նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ, մեկշաբաթյա ձգձգումից հետո նշանակվել էր հունիսի 5-ին: Սակայն, ամենայն հավանականությամբ, այդ օրը մարզպետարանում հարկ կլինի լուսաբանել նոր մարզպետի նշանակումը:

Լուսանկարը` «Սպուտնիկ Արմենիա»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter