HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վթարի ենթարկված միկրոավտոբուսը սպասարկող ընկերությունը գրանցվել է 1 շաբաթ առաջ

Ինչպես հայտնել էինք՝ երեկ կեսօրին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում իրար էին բախվել «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և «Իվեկո» մակնիշի միկրոավտոբուսը։ Պահատարի հետևանքով կային տուժածներ և մեկ զոհ։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդած տեղեկատվությամբ՝ միկրոավտոբուսը Երևանից ուղևորվում էր Նիժնի Նովգորոդ։

«Հետք»-ին կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Սիմոնյանը հայտնեց, որ իրենց ունեցած նախնական տվյալներով միկրոավտոբուսը պատկանել է «Քոչար-տրանս տուր» ընկերությանը: Համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, այն գրանցվել է ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 12-ին: Սեփականատերը Արթիկում գրանցված Արամ Բենոյի Քոչարյանն է:

Ընկերությունը Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ է կատարել: Նախարարությունը պարզել է, որ իրենց մոտ գրանցված կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների ցանկում այս ընկերությունը ներառված չէ։

Վթարի պատճառով զոհվել էր Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 56-ամյա Նասիրով Օթարը, իսկ տուժել 9 մարդ, որոնցից  6-ին տեղափոխել էին Ստուպինոյի, 3-ին` Տուլա քաղաքի հիվանդանոց:

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ, քիչ առաջ ստացած տվյալներով, երեկ երեկոյան Ստուպինոյի հիվանդանոցից  տուժածներից 6-ը դուրս է գրվել, դեռևս 3 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ: Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է։ Տուլայի քաղաքային հիվանդանոցում ևս 3 տուժած կա, որոնցից 2-ը երեխաներ են։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկատվություն առողջապահության նախարարությունը Ռուսաստանի Դաշնությունից կստանա ավելի ուշ։

Լուսանկարը՝ ՀՀ ԱԻՆ-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter