HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտերություն` Երևանի թիվ 191 դպրոցում. Անահիտ Բախշյանի հայտարարությունը

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարություն է հրապարակել, որը ներկայացնում ենք նույնությամբ.

«ՀՀ Կառավարությունը մի կողմից քամուն է տալիս պետբյուջեն, մյուս կողմից՝ կրճատում աշխատատեղերը՝ բյուջեն լցնելու նպատակով:  

2015թ. պետբյուջեի «Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծախսային ծրագրով նախատեսվել է Երևանի 5 դպրոցների հիմնանորոգում, որոնց թվում է Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թ.191 հիմնական դպրոցը, որի կապալառու կազմակերպությունն է եղել «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն:  Հիմնանորոգումը սկսվել է 29.01.2015թ., հատկացվել է 321 մլն 621 հազ. դրամ և 2016-2018թթ. ՀՀ կառավարության միջնաժամկետ ծրագրով նախատեսվել էր ավարտել 2016-ին: Արդեն 2017 թվականն ենք, սակայն դպրոցի վիճակը շատ տխուր է, որովհետև հիմնանորոգումը վաղուց դադարեցվել է, շինարարները կիսատ թողել գնացել են ու 2 տարի է չեն երևում դպրոցում: Մի մասնաշենքն առանց տանիքի է ու պատերը գաջել են առանց տանիքի, այսինքն ներդրված գումարն արդեն անձրևը  տարել է:

Այս մասին նամակ եմ գրել նաև Երևանի քաղաքապետին, քանի որ դպրոցը քաղաքապետարանի ենթակայության տակ է և Երևանի մասին ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին կետով Երևանի քաղաքապետը կազմակերպում է Երևանի ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական և մշակութային այլ կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման և նորոգման աշխատանքները: Փաստորեն կառավարության ծրագիրը չի կատարվել, հայտնի չէ, գումարը ծախսվե՞լ է  կամ ո՞ւր է: 900 աշակերտ ունեցող դպրոցը ծվարել է տարածքի կեսում և ստիպված որոշ դասարանների երեխաներ 2-րդ հերթով են հաճախում դպրոց, իսկ ՀՀ վարչապետը դպրոցների տնօրեններից պահանջում է վերացնել 2-րդ հերթը: Այս դպրոցի պարագում  2-րդ  հերթը վերացնելը պետք է պահանջել ՀՀ կառավարությունից:

Անտերություն,  ո՞վ է պատասխանատու այս անտերության համար:

ՀՀ կառավարությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter