HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել են պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարաններից հափշտակված մի շարք իրեր

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են Կապանում պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարաններից հափշտակված մի շարք իրեր:

Ավելի վաղ կոմիտեն տեղեկացրել էր, որ 2017թ. փետրվարին քանդվել և թալանվել են Կապանում դեռևս 2012թ. հայտնաբերված՝ մ.թ.ա. 1-ին հազարամյակի բնակատեղի-դամբարանադաշտ հուշարձանի տարածքում գտնվող 3 դամբարաններ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են դամբարաններիից հափշտակված իրեր՝ հնաոճ 5 սափոր, 2 կավե աման, մետաղյա նետասլաքներ, դաշույններ, զրահի դետալներ, ապարանջաններ, ասեղ, կախազարդեր, խաչ, մատանի և այլ մետաղյա զարդեր, ինչպես նաև՝ հանցագործության գործիք՝ մետաղորոնիչ սարք:

Կոմիտեն տեղեկացնում է, որ նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ, նշանակվել են փորձաքննություններ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացված դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Մեկն իր բոստանից ոսկի էր գտել ու հանձնել պետությանը: Իսկ մարդուն պադվալն էին գցել ու ջարդը տվել, թե՝ որ էսքանը մեզ ես բերել բա քեզ ինչքան ես պահել! Իսկ որ խաչ է գտնվել մ.թ.ա. դամբարանից, իսկապես շատ ցնցող բան է (!): Եթե ինձ լսող լինի, այդ մարդկանց լիցենզիա կտան, նրանց գործը կկանոնակարգեն ու հետները պայմանագիր կկապեն՝ թող գանձերը հանեն հողի տակից, եթե հավես ունեն, իսկ պետությունն էլ փող ու մասնագեթ չունի այդ գործի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter