HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խուլիգանություն. հարվածել է նաեւ ոստիկանին, պոկել փողկապը

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում երեկ երեկոյան հաղորդում է ստացվել, որ Չայկինայի 5-րդ փողոցում գտնվող Նապոլեոն Ա.-ի տանը վիճաբանություն է տեղի ունենում: 

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ 30-ամյա Ահարոն Վ.-ն հիշյալ տան դիմաց 20-25 րոպե տևողությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայհոյել է Նապոլեոն Ա.-ին և նրա ընտանիքի անդամներին, վիճաբանել իրեն կարգի հրավիրող 25-ամյա Նարեկ Հ.-ի, 38-ամյա Արթուրիկ Ն.-ի և Վարդան  Ա.-ի հետ, հրել և վայր է գցել վերջինիս՝ ձեռքի շրջանում պատճառելով վնասվածքներ:

Բացի այդ՝ նա հարձակվել է վիճաբանությունը դադարեցնելու փորձ կատարող ոստիկանության ծառայողի վրա, քաշքշել նրան, պոկել համազգեստի փողկապը, բռունցքներով հարվածել  կրծքին և ուսին: 

«Ահարոն Վ.-ն բերման է ենթարկվել բաժին: Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանություններ (2)

Vardan
EREVI VOSTIKANIN MEK ANGAM E XPEL EV GORC@ KKARCHVI SUNIKI MARZPETI TARBERAKOV
karen
Shat hetaqrqir e imanal, te in4n e irakanum drtel Aharon V. in nman pahvatsqi! Dzerqd gayli erax@ tanelu hamar, lurj pat4arner en petq! Isk kimananq ardyoq irakanutyun@ ....... ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter