HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սասնա ծռերի գործով դատական նիստին երկու քաղաքացի բերման է ենթարկվել. նրանց մոտ հայտնաբերվել է մեծ չափի ասեղ

Երևանի  Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստի ընթացքում բերման է ենթարկվել  երկու քաղաքացի`Անահիտ Մուրադյանը և Լաուրա Զաքարյանը:

Վերջիներիս  մոտ դատական կարդադրիչները հայտնաբերել են մեծ չափի ասեղ` վրան հայկական դրոշ: Քաղաքացիները կարգադրիչներին բացատրեցին, թե իրենց դրսում են տվել հայտնաբերված իրերը և իրենք վերցրել են որպես դրոշ:

Դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Հարություն Դավթյանը  «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ հայտնաբերված ասեղները մոտ 7 սմ էին, դրանց վերաբերյալ արձանագրություն է կազմվել, որոնք այդ իրերի հետ միասին հանձնվել են ոստիկաններին: Դրանից հետո, փաստորեն, քաղաքացիները բերման են ենթարկվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter