
Հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի դին
Գիշերը՝ ժամը 00:16-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացել, որ Արմավիր-Դալարիկ ավտոճանապահի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորում, հայտնաբերվել է քաղաքացու դի։ Դեպքի վայր մեկնած փրկարարաները ձորից դուրս են բերել 52-ամյա անձի դին։
Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ մահացածը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական, Մանուկ Սիմոնյանն է։
Տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հաստատեց Դալարիկի գյուղապետ Պարգև Սաղաթելյանը։ Գյուղապետը առավոտյան է տեղեկացել դեպքի մասին։ Ասում է՝ անասնապահներից մեկն է գտել մարզպետի խորհրդականի հեռախոսը, իսկ դին հայտնաբերվել է ձորի բերանում գտնվող արոտավայրում, որտեղ հիմնականում անասնապահներն են լինում։
Նշենք, որ Մանուկ Սիմոնյանը ամուսնացած էր, ուներ մեկ զավակ:
Լուսանկարը՝ Մանուկ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել