HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ըստ պաշտպանի՝ Արտուշ Գաբրիելյանը «Սասնա ծռեր»-ի նկատմամբ դրական վերաբերմունք ունի. դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, հրապարակեց որոշում` փաստաբան Սյուզաննա Խչեյանի նկատմամբ սանկցիա կիրառելու և նրա հարցով փաստաբանների պալատ դիմելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցած դատական նիստին դատավորը որպես Արեգ Կյուրեղյանի շահերի պաշտպան գործում ներգրավել է հանրային պաշտպան Սյուզաննա Խչեյանին, և վերջինս լքել է նիստերի դահլիճը` հաշվի առնելով, որ Արեգ Կյուրեղյանը հրաժարվել է այլ պաշտպան ունենալ:

Այսօր փաստաբան Արա Զաքարյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Փաստաբանը նշեց, որ մինչև «Սասնա ծռեր»-ի գործը դատավոր Արտուշ Գաբրիելյանը բազմաթիվ այլ գործեր է քննել րև դատավորին վայել վարքագիծ  դրսևորել:

«Բայց այս նիստին դուք հանդուրժողականություն և զսպվածություն չեք կարողանում  ցուցաբերել, ինչպես նաև այնպիսի բաներ եք ասում, որոնք տարրական գիտելիքներ ունեցող անձն իրեն թույլ չի տա. Ինեսսա Պետրոսյանին պարոնով եք դիմել, Լուսինե Սահակյանին ամբաստանյալ եք անվանել, մատ թափ տալով՝ փաստաբաններին սպառնացել եք, որ նրանց նկատմամբ խափանման միջոց կկիրառեք»,- հիշեցրեց Զաքարյանն ու հավելեց, որ ինքն ամենևին կասկածի տակ չի դնում դատավորի իրավական գիտելիքները: Խնդիրն, ըստ Զաքարյանի, մեկ այլ տեղ է՝ ըստ պաշտպանի՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը  հոգեպես անհավասարակշիռ վիճակում է գտնվում, և նրա նմանատիպ վարքագիծը հենց դրա հետևանք է:

«Դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե դուք  հերթական անգամ զայրանաք ու որոշեք խափանման միջոց կիրառել փաստաբաններից որևէ մեկի նկատմամբ»,- ասաց Արա Զաքարյանը:

Վերջինս կարծիք հայտնեց, որ դատավորի հոգեպես անհավասարկշիռտ վիճակի պատճառը դատավարության կողմերից մեկն է, և բացառեց, որ Գաբրիելյանը կաշկանդվելիս լինի պաշտպանների կամ դատախազների ներկայությունից՝ հիմնավորելով, որ դատավորը նույն պաշտպանների և մեղադրողների մասնակցությամբ այլ նիստեր ևս ունեցել ու պատշաճ վարքագիծ է դրսևորել:

Ըստ Զաքարյանի դատավորը կաշկանդվում է ամբաստանյալների ներկայությունից, որոնց նկատմամբ դրական վերաբերմունք ունի, որ չի կարող արտահայտել իր գործողություններով, որն էլ, ըստ Զաքարյանի, նրան հոգեպես անհավասարակշիռ վիճակի մեջ է դնում:

«Արդարադատւթյան շահից է բխում, որ դուք ինքնաբացարկ հայտնեք»,- դիմելով դատավոր Գաբրիելյանին՝ ասաց Արա Զաքարյանը:

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա վերադառնալով՝ մերժեց  ինքնբացարկի միջնորդությունը:

Այս պահին դատարանն անցել է ամբաստանյալների ինքնությունը ճշտելուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter