HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսավորվել է մարզային ներդրումային 14 ծրագիր

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 10-ի դրությամբ մարզպետարանների և մասնավոր ներդրողների կողմից ներկայացվել է մարզային ներդրումային 170 ծրագրի հայտ, որից վարչապետի մոտ քննարկվել է 108 ծրագիր և հավանության է արժանացել 58-ը:

Արդեն իսկ հաստատվել և ֆինանսավորում է ստացել Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերից ստացված 14 ներդրումային ծրագիր:
Ֆինանսավորված ներդրումային ծրագրերն են՝
• Լոռու մարզ, Այրում համայնք, Անասնապահության զարգացման ծրագիր,
• Լոռու մարզ, Վանաձոր համայնք, Պահածոների արտադրություն,
• Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք, Շինշիլաբուծություն,
• Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Պանրի արտադրություն,
• Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ժամանակակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրություն,
• Տավուշի մարզ, Կոթի համայնք, Պահածոների արտադրամաս,
• Արագածոտնի մարզ, Աշտարակ համայնք, Մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրության հիմնում,
• Արմավիրի մարզ, Հացիկ համայնք, Պտղասառնարանի վերագործարկում,
• Արմավիրի մարզ, Հայթաղ համայնք, Բազմաբերք ելակի արտադրություն,
• Արմավիրի մարզ, Քարակերտ համայնք, Այգեգործական տնտեսություն /խաղողի և ծիրանի այգիներ/,
• Վայոց ձորի մարզ, Գոմք համայնք, Տուրիստական հնարավորությունների ընդլայնման ներդրումային ծրագիր,
• Վայոց ձորի մարզ, Գողթանիկ համայնք, Այծի պանրի արտադրություն,
• Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, Չրի արտադրություն,
• Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Այգեգործության զարգացման ծրագիր:

Մարզպետարանների, այլ գերատեսչությունների և ներդրողների կողմից շարունակվում են նախարարություն ներկայացվել ներդրումային ծրագրերի հայտեր, ներկայումս ընթանում են այդ ծրագրերի ուսումնասիրության աշխատանքները: Ծրագրային առաջարկները հիմնականում վերաբերում են գյուղատնտեսական մթերքի վերամշակմանը, զբոսաշրջության զարգացմանը, հանքարդյունաբերությանը, վերականգնվող էներգիայի արտադրությանը, անասնապահությանը, մետաղագործությանը, մեքենատրակտորային կայանների ստեղծմանը, թեթև արդյունաբերության զարգացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter