
Հայաստանը կրկին պարտվել է ՄԻԵԴ-ում
Հայաստանը կրկին պարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ «Դնգիկյանն ընդդեմ Հայաստանի» գործով։ ՄԻԵԴ-ը որոշել է, որ Հայաստանը խախտել է դիմումատուի իրավունքները և պարտավոր է փոխհատուցել։
ՄԻԵԴ-ն այս վճիռը կայացրել է հունիսի 15-ին և Հայաստանին պարտավորեցրել վճարել 3600 եվրոյին համարժեք դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Գումարը արդարադատության նախարարությանը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից, ինչը կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց։
Հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ էլ ՄԻԵԴ-ում Հայաստանը պարտվել էր «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել