HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամցխե-Ջավախքում անտառ է հրդեհվում

Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկում հրդեհ է բռնկվել: Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկը հատուկ պահպանվող տարածք է, երկրի ամենամեծ ազգային պարկերից մեկն է, ներառում է 6 վարչական շրջան, ձգվում է Բորժոմ առողջարանային քաղաքից մինչև Խարագաուլի քաղաք։

Պարկը հիմնադրվել է 1995 թվականին՝ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և Գերմանիայի կառավարության աջակցությամբ, սակայն պաշտոնապես բացվել է միայն 2001 թվականին։

Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտնել է, որ Թբիլիսիից հրշեջ-փրկարարները արդեն ժամանել են դեպքի վայր: Հրդեհը բռկնվել է օգոստոսի 20-ի օրվա երկրորդ կեսին, Դաբա գյուղի մերձակայքից: Հրդեհը տարածվել է 5 հազար խմ:

Դեպքի վայրում մոբիլիզացվել են ավելի քան 100 փրկարարական-հրշեջ ջոկատներ: Դեպքի վայր են ժամանել նաև բնապահպանության նախարարության անտառային տնտեսության ազգային գործակալության ներկայացուցիչներ, ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության ինքնաթիռները:

Փրկարարներին դեռևս չի հաջողվել հանգցնել հրդեհը ուժգին քամու և բարդ ռելիեֆի պատճառով: Հրշեջի համար որոշ տարածքներ անհասանելի են: ՆԳՆ-ն հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 187-րդ հոդվածի հատկանիշներով, այն է' գույքը ոչնչացնելը:

Նշենք, որ Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկի մաս է նաև հայտնի Աբասթուման առողջարանային լեռնակլիմայական կուրորտային քաղաքատիպ ավանը, որը խորհրդային տարիներին հայտնի առողջարան էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter