
ՊԵԿ-ը պարզաբանում է «Հետք»-ի հրապարակումը
Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանել է «Հետք»-ի 20․08․2017թ․ «Անհատ ձեռներեց․ «ՊԵԿ-ի վեզիրների աշխատանքային գործունեության հիասթափեցնող նոր մեխանիզմը» հրապարակումը։ Ներկայացնում ենք պարզաբանումը նույնությամբ․
«Անդրադառնալով «Հետք» պարբերականում հրապարակված ԱՁ Արմեն Սահակյանի բաց նամակին` հայտնում ենք, որ հարկային մարմինը գործել է իրեն վերապահված լիազորությունների ու գործառույթների շրջանակում: Միաժամանակ տեղեկացնենք, որ ԱՁ Արմեն Սահակյանի կողմից «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 43.1-րդ հոդվածի համաձայն հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են գանգատարկվել հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովին կամ բողոքարկվել դատարան»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել