HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Վլադիմիր Առաքելյանը վիրահատվել է. դատական նիստը հետաձգվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետաձգեց  Նորքի «զինված խմբի» գործով դատական նիստը:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը,  նիստը բացելով, հայտնեց, որ ամբաստանյալ Վլադիմիր Առաքելյանը օգոստոսի 22-ին վիրահատության է ենթարկվել և այսօրվա դատական նիստին ներկայանալ չի կարող: Նման պայմաններում նիստը ենթակա է հետաձգման,  ուստի դատարան չէին բերվել նաև գործով անցնող մյուս ամբաստայալները:

Մեզ հետ զրույցում Վլադիմիր Առաքելյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանն ասաց, որ իր պաշտպանյալը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում, առողջական վիճակն այժմ նորմալ է:

Նշենք, որ այս գործով օգոստոսի 11-ին կայացած վերջին նիստին Վլադիմիր Առաքելյանը դատարան էր բերվել «Արմենիա» բժշկական կենտրոնից:

Հիշեցնենք, ըստ մեղադրանքի, այս գործով անցնող խմբի անդամներն, այդ թվում՝ Վլադիմիր Առաքելյանը, մեղադրվում են  Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի  կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և կրելու մեջ, որի նպատակն ըստ մեղադրանքի՝ եղել է  Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնելը, այսինքն` զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել խմբի անդամների կամքից անկախ հանգամանքներում, քանի որ նրանք  բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Լուսանկարում՝ Վլադիմիր Առաքելյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter