
«Նաիրիտը» շարունակում է վառվել (ֆոտոշարք և տեսանյութ)
Դիանա Ղազարյան, Սարո Բաղդասարյան
«Նաիրիտ գործարան»-ի տարածքում այսօր հրդեհ էր բռնկվել: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ ՝ ժամը 14:00-ի սահմաններում այն մեկուսացվել է: Չնայած դրան՝ մինչ այժմ կրակի շերտեր են երևում, իսկ ծուխը շարունակում է տարածվել գործարանի և հարակից տարածքներով:
Դեպքի վայրում էին նաև շտապօգնության մեքենաները: Ինչպես «Հետք»-ին հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ հրդեհը մարելու ժամանակ առաջացած շնչառական խնդիրների հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել երկու հրշեջ: Թագուհի Ստեփանյանի հավաստմամբ՝ նրանց կյանքին վտանգ չի սպառանում, թթվածին կստանան, շնչառությունը կկարգավորվի, և նրանք դուրս կգրվեն:
Նախնական տվյալներով՝ հրդեհի վայրում այրվում է էթինոլ (լաք) նյութը, այս տեղեկատվությունը նաև հաստատել է ԱԻՆ-ը: Դեռևս հրդեհի բռնկման պատճառների մասին տեղեկատվություն չկա, հայտնի չէ նաև վնասի չափը:
Մեկնաբանել