
ԲՆ. «ԱլՌուբ» և «ՎՏՎ էներջի» ՍՊԸ-ները չունեն հէկ կառուցելու իրավասություն
Որպես արձագանք էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցներում շրջանառվող նյութի՝ կապված Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի վրա տրված հէկ-երի կառուցման կրկնակի թույլտվության հետ, ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հէկ կառուցելու համար ջրօգտագործման թույլտվություն ստացած «ԱլՌուբ» և «ՎՏՎ էներջի» սահմանափակ պատասխանատվության ընկերությունները չունեն հէկ կառուցելու իրավասություն, քանզի երկու ընկերություններն էլ չեն անցել բնապահպանական փորձաքննության:
Մանրամասների վերաբերյալ, հատկապես նույն տարածքում երկու հէկ կառուցելու թույլտվության հետ կապված, ՀՀ բնապահպանության նախարարությունը առաջիկայում կտա մանրամասն պարզաբանում:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել