HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը և Նաուրուն դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Նաուրուի նախագահ, արտաքին գործերի և առևտրի նախարար Բարոն Վաքան ստորագրել են երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։

Ինչպես հայտնում է արտաքին գործերի նախարարությունը, Նաուրուի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հույս են հայտնել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հնարավորություն կընձեռի փոխշահավետ համագործակցություն ծավալել միջազգային հարթակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter