HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՀՀ բանկերի հաճախորդներն ամենաշատը օգտագործում են VISA և ArCa քարտեր

Հայաստանում առևտրային բանկերի կողմից թողարկված՝ շրջանառության մեջ գտնվող վճարային քարտերի քանակն այս տարվա հուլիսի վերջի դրությամբ ավելի քան 1.6 մլն է։

Ինչպես կարելի է ենթադրել կենտրոնական բանկի տեղեկագրում առկա ցուցանիշերից, հայաստանյան բանկերի հաճախորդները գրեթե հավասարապես վստահում են Վիզա (VISA) և Արքա (ArCa) համակարգերին։  

Այսպես, նշված ավելի քան 1.6 մլն հատ բանկային քարտերից մոտ 579 հազարը Վիզա վճարային քարտեր են, շուրջ 535 հազարն էլ՝ Արքա։ Քիչ չեն նաև Մաստեր քարտից օգտվողները։ Քարտերից 452 հազարը Մաստեր քարտ (Master Card) համակարգի են։

Շատ ավելի փոքր է  Ամեքս (AmEx) և մյուս համակարգերից օգտվողների թիվը։

Ըստ ՀՀ ԿԲ տվյալների

Ինչ վերաբերում է քարտերի ընդհանուր քանակի փոփոխությանը, ապա հունվարի համեմատ դրանք ավելացել են ավելի քան 74 հազար հատով կամ 4.8%-ով։

Ըստ ՀՀ ԿԲ տվյալների

Կենտրոնական բանկի մեկ այլ տվյալով` միայն այս տարվա հուլիսին Հայաստանում և տեղի բանկերի, և օտարերկրյա բանկերի կողմից թողարկված քարտերով կատարվել է ավելի քան 142 մլրդ դրամի գործառնություն: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա հուլիսին այդ ցուցանիշը 127 մլրդ դրամ է եղել։

Այս տարվա հուլիսին ավելի քան 142 մլրդ դրամի գործառնություններից 11.9 մլրդ դրամը կատարվել է ինտերնետ միջավայրում։

ՀՀ բանկերի հաճախորդները արտասահմանում հիմնականում անկանխիկ գործարքներ են կատարում քարտերով

Հայաստանյան բանկերի կողմից թողարկված քարտերով հաճախորդները արտասահմանում  միայն այս տարվա հուլիսին ավելի քան 9 մլրդ դրամի գործառնություններ են կատարել։

Դրանից շուրջ 7.5 մլրդ դրամը անկանխիկ գործառնություններն են, մոտ 1.6 մլրդ դրամն էլ՝ կանխիկ։

ՀՀ բանկերը ավելի քան  2.4 մլն հաճախորդ ունեն

Այս տարվա հուլիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների ընդհանուր քանակը  գերազանցում է 2.4 միլիոնը (2 437 578 հաճախորդ)։  Սակայն այստեղ մի նրբություն կա։ Մեկ անձը կարող է մեկից ավելի բանկերի հաճախորդ հանդիսանալ, ինչը նշանակում է, որ նշված 2.4 միլիոնը ոչ թե հենց այդքան անձի մասին է խոսքը, այլ՝ ավելի քիչ։

Ընդ որում՝  2 437 578 հաճախորդից  79 101-ը իրավաբանական անձինք են, 2 358 477-ը՝ ֆիզիկական։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter