HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային ճշմարտութեան և պատասխանատւութեան գործընթացը նախադրեալն է՝ Հայաստանում վերանորոգւող արդար քաղաքական համակարգի

Ես նեքոյիշեալ նիւթը երէկ մեսընջըրով ստացայ իմ սիրելի կին իրաւունքների պաշատպան և փաստաբան սիրելի Նինա Կարապետյանից:

Եթէ թոյլ տաք ուզում եմ այս մասին Ձեզ հետ, բոլոր՝ ողջամիտ, գիտակից, նւիրւած մարդ, հայ մարդ և հայութեան անցեալով, ներկայով և ապագայով նախանձախնդիր էակների հետ, նրանք ուր որ էլ լինեն Հայաստանում կամ Հայաստանից դուրս, ԱՆԿԵՂԾ կիսւել: Գուցէ գրութիւնս մի քիչ երկար ստացւի և դրա համար հայցում եմ ձեր ներողամտութիւնն ու համբերատար ընթերցումը:

Նախ և առաջ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՄ իմ սիրելի ընկերոջ Ժիրայր Սեֆիլյանի այս նախաձեռնութիւնը որ միտում ունի մեր ժողովրդի և Ազգի համախմբանը մեր անհատական և հաւաքական կեանքի այս օրհասական ժամանակաշրջանին և ուրախ եմ ու շնորհակալ եմ որ ես ևս առիթ կ՛ունենամ, այս անգամ մեր այս պատմական հաւաքական համագործակցութեան նոր փուլին իւրայատուկ ստեղծագործական նախաձեռնութեանը ակտիւ և անմնացորդ մասնակցելու, բնականաբար միշտ համաձայն իմ էութեան, իմ կրած արժէքային համակարգի ու իմ կուտակած իմացութեան ու կենսափորձից սերտած դասերի:

Հէնց վերոյիշեալից ելնելով և ինչպէս հանրային ոլորտում ԲԱԶՄԻՑՍ ասել ու կրկնել եմ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՅՍՏԱԿ ԱՍՈՒՄ ԵՄ՝ վեարնորոգւող և առողջ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ և ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ-ի մշակում և կերտում չի կարելի ակնկալել ու կենսագործել՝ հնացած, փչացած, անպատիժ մնացած նոյնիսկ հանցագործ միևնոյն մարդկանց կամ այսպէս կոչւած հանրային գործիչների հետ որոնք մասն են կազմել և դեռևս կազմում են ու համգարոծակցել են և դեռևս շարունակում են համագործակցել 26 տարի շարունակ մեր նորածին և պատանի Հայրենիքը ոչնչացնող ՀԱՆՑԱԳՈՐԾ և ՈՃՐԱԳՈՐԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ հետ յանուն իրենց տխմար ու անձնական կամ գործակալական միտումների ու շահերի ու քաղաքականութիւնների:

Այս սկզունքային ԻՄԱՍՏՈՒՆ քաղաքական հաստատումից ելնելով ու նաև նկատի ունենալով քաղաքականութեան միւս կենսական սկզբունքը որ մենք ապրում ենք ԻՐԱԿԱՆ աշխարհում և ներկայիս ՈՒՆԵՆՔ ԱՅՆ ԻՆՉ ՈՒՆԵՆՔ և որ ազգովի ու ողջ Հայրենիքով՝ Հայաստան և Արցախ իրապէս կանգնած ենք ոչնչացման անդունդի եզրին յանձինս հէնց այդ տխմար և հիմար հանրային գործիչների ովքեր ճշմարիտ քաղաքականութիւնից բան չեն հասկացել և չեն հասկանում քանզի չունեն ոչ համապատասխան կրթութիւնը և ոչ էլ մարդկային ու ազգաին համապատասխան արժէհամակարգը և ոչ էլ իրական կենսափորձը ԱՐԴԱՐ հանրոյթներ կերտելու որև է մակարտակում... պարզապէս ինքնասիրահարւած են իրենց և իրենց կառոյցների ու խմբակների ու իրենց անձնական էգով և շահերով:

Հետևաբար ես Ժիրայրի այս նախաձեռնութիւնը ողջունում եմ սակայն այն չեմ տեսնում Ո՛Չ իբրև Ազգի ՓՐԿՈՒԹԵԱՆ ՃԱԿԱՏ, Ո՛Չ էլ Ազգի նւիրեալների ցանկ որ հաւակնութիւն ունեն կամ կ՛ունենան ԱԶԳԸ և ՀԱՅՐԵՆԻՔԸ ՓՐԿԵԼՈՒ այն ճահիճից որ հէնց ազգովի են կերտել: Այդ ցանկում գրեթէ ԲՈԼՈՐԸ բացի ես, Ալէքը և մի քանի հոգի, ԲՈԼՈՐ միւսները առանց խտրականութեան մեղսակիցներ են եղել և շարունակում են լինել այս քրէաօլիգարխիկ հանցագործ համակարգի ստեղծմանը և սնուցմանը թէ՛ հայկական և թէ՛ համաշխարհային յարթութիւններում:

Մարդկային այն հանրոյթը որ հաւաքական տհասութիւն է ապրում անընդհատ ուրախանում է որ փրկիչներ են իրեն փրկելու և որ ինքը այդ հանրոյթում միայն զոհ է կամ կրաւորական սպառող և ստացող և իր ապատիայով, իր պարտիզանութեամբ ու կլանային տխմար մտածողութեամբ իր կեանքի ճակատագիրը յանձնում է այսպէս կոչւած իրենից տխմար առաջնորդներին և մտածում որ նրանք ամէն հարցերը կլուծեն իր համար որպէսզի նա երջանիկ ապրի, իսկ մանաւանդ այդ միևնոյն տխմար առաջնորդներին որ հանցագործ են և ոճրագործ հէնց նոյն այդ հանրոյթի վերաբերեալ... ապա արժանի է վեարցման քանզի քաղաքականութեան մէջ միայն իմաստուններն են կարողանում իրենց կեանքը տնօինել համաձայն իրենց անհատական ու հաւաքական տեսլականի որ իրենք են մշակում և դասեր քաղելով իրենց և ուրիշների սխալներից:

--------------------------------

Այս ամէնի լոյսի տակ ու Ժիրայրի մտահոգութիւնները կիսելով ի՞նչ եմ առաջարկում։

Այս նախաձեռնութիւնը այսինքն ժողովրդի ու ազգի համախմբումը յանուն նոր առողջ ԱՐԴԱՐ քաղաքական համաակարգի ստեղծման և ամրապնդման

1- Սկսել Ժիրայրի առաջարկած հէնց այդ ցանկով և աւելացնելով ուրիշներ ինչպէս Ժիրայրն է առաջարկում;

2- Ամողջ գործընթացը ԱՆԽՏԻՐ տանել ԲԱՑ, ԹԱՓԱՆՑԻԿ և բոլոր նիստերը ՀԱՆՐԱՅԻՆ ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՄԲ:

3- Գործընթացին մասնակցութեան համաձայնութիւն տւողները ՍԿՍԵՆ իրենց անհատական սխալների կամ/և հանցագործութիւնների մասին յստակ և պատշաճ հանրային հաշւետւութիւն տալ և առիթ տրվի որ մարդիկ ուղղիղ կապով կարողանան մասնակցեն գործըթացին և իրենց անկեղծ և պատասխանատու հանրային ՀԱՇՒԵՏՒՈՒԹԻՒՆԸ ՊԱՀԱՆՋԵՆ այդ մարդկանցից, բայց նաև ինքնաքննադատութեան սկզբունքով այսինքն թոյնը չի թափւում զուտ հանգստանալու համար այլև միտումը անաչառ ու արդար հաշւետւութիւնն է որ կ՛օգնի սխալների գիտակցման բայց նաև հանցագործութիւնների հանրային խոսովանութեան և բացայայտման:

Բնականաբար դա սկզբունքօրէն պիտի ունենայ արդարադատական հետևանքներ: Սակայն քանի մենք քրէաօլիգարխիկ համակարգում ենք ապա դա պիտի նշանակի որ հանցագործութեան մասին որևէ յայտարարութիւն կ՛ունենա միջազգային իրաւունքից բխող հետևանքներ այդ անձի և այն միւս անձանց մասին որ հանցագործութեան մասինակից են եղել: Ճշմարտութեան բացայայտումը և սխալների ու մեղքերի խօստովանութիւնը ՀԱՆՐԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ճիգերով կ՛օգնեն հանրութեան, ժողովրդի և ազգի մաքազարդման, հաշւետւութեան և յետոյ միայն դրա հիմման վրայ կարելի կլինի վեարնորոգման ու հաշտեցման ու ապա համագործակցութեան մասին գործնական գործընթաց զարգացնել:

Այս ամէնի նպատակը քինախնդրութիւն և անձնական հաշիւներ կամ վանդետա իրագործել չի այլև մեր հաւաքական պատմութիւնը սրբագրելն է որպէսզի մեր և մեր ապագայ սերնդներին կարողանանք օրինակ դառնալ իրական ճշմարիտ հայկական վերածննունդի: Սուտի, կեղծիքի և հանցագործութեան լղոզումը միայն արագացնելու են դէպի ոչնչնացման անդունդը գնացող սլացքը:

Գաղութացումը միայն արտաքին լծից ազատագրւելը չէ այլև նախ և առաջ մտքի և հոգու սովից ու ստրկամտութիւնից ու տխմար փոքր էգոիզմից ու յատւածապաշտութիւնից ինքնազատագրւելն է: Այսինքն այն ախտը որ թոյլ է տւել արտաքին գաղութացման և ներքին արատաւորման և սա դարեր շարունակ:

Սիրով պատրաստ եմ համագործակցելու բոլոր և կրկնում եմ ԲՈԼՈՐ նրանց հետ որ կիսում են և կկիսեն իմ այս մտքերս և պատրաստ եմ օր առաջ այս հաւաքական առողջացնող և ստեղծագործական գործըթացին լիարժէք մասնակցել;

Սիրով ու յարգանքներով՝

Արմինէ Առաքելեան

Քաղաքագէտ և Միջազգային Իրաւաբան

23/09/2017, Արագածօտնի Մարզ, Հայաստան, ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ 

Հ.Գ․ Անկախ այն հանգամանքից թէ մեր հայ ժողովրդի ու ազգի քաղաքական գիտակցութիւնը ինչ մակարդակի է և ովքեր կգտնւեն որ կմասնակցեն կամ չեմ մասնակցի այս պատմական նախաձեռնութեանը... Ես ամէն ինչ անելու եմ որ Հայաստանում այլևս ՉԼԻՆԵՆ քաղաքական բանդարկեալներ: Սա ասել եմ և նորից եմ ասում որև է էակին իր հայացքների համար բանդարկելը, կամ կալանաւորելը կամ կտտանքների ենթարկելը հանցագործութիւն է և ՊԱՏԺԵԼԻ և ես շարունակել ու եմ ամէն ինչ անել յանուն այդ արդարութեան հաստատմանը թէ իմ Հայրենիքում թէ համամարդկային մակարդակներում: Սիրում և յարգում եմ քեզ Ժիրայր ջան և դուք բոլորդ դուրս էք գալու այդտեղից: Միասին ենք հզօր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter