HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում գրանցվել է բոտուլիզմի դեպք՝ պահածոյացված շուշանի թթվից

Երևանում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ ներկա պահին տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Ռեֆերենս լաբորատորիայում տուժածի կողմից սննդում օգտագործված տնային պայմաններում պահածոյացված շուշանի թթվի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է բոտուլոտոքսին:  

Նախարարությունը հիշեցնում է, որ բոտուլիզմը սննդային ամենածանր թունավորումներից է և կարող է հանգեցնել մահվան։

Բոտուլիզմից և դրա ծանր հետևանքներից խուսափելու համար  նախարարությունը հորդորում է.

• Չօգտագործել տնային պայմաններում պատրաստված պահածոներ։

• Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ պարտադիր ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով առնվազն 20-25 րոպե։

• Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի, քանի որ ժամանակին ցուցաբերած բժշկական օգնությունը կարող է փրկել հիվանդի կյանքը։

Նշենք, որ հիվանդությունը սկսվում է ոչ բնորոշ (ընդհանուր թուլություն, գլխացավ, սրտխառնոց, փսխում) երևույթներով։ Բոտուլիզմին բնորոշ  ախտանիշները` տեսողության խանգարում, երկտեսություն, կոպի իջեցում, բբի լայնացում, փափուկ քիմքի պարալիզ, աֆոնիա (ձայնի խռպոտություն), կլման ակտի խանգարում և այլն, զարգանում են  մի քանի ժամից։ Մարմնի ջերմաստիճանը մնում է նորմալ, կարող է լինել պուլսի արագացում և շնչառության խանգարում։ Գաղտնի շրջանի տևոում է 4-8, երբեմն` մինչև 15 օր։

Մահվան պատճառ կարող է դառնալ շնչառական կենտրոնի կաթվածը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter