
Առևտուրը 12 %-ով աճել է
2017թ. հունվար օգոստոսը առևտրաշրջանառության համար ակտիվ շրջան է եղել։ Տարվա առաջին ութ ամիսներին առևտրաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան տրիլիոն 565 միլիարդ դրամ։
2016-ի նույն ամիսների համեմատությամբ՝ այս ցուցանիշը աճել է 12 %-ով։
Առևտրաշրջանառության ցուցանիշը ապահովում են մանրածախ, մեծածախ և ավտոմեքենաների առևտուրը։ Պաշտոնական վիճակագրությամբ՝ այս երեք ենթատեսակների ծավալները 2017-ի հունվար-օգոստոսին աճել են։
Առևտրաշրջանառության ծավալի 51 %-ը ապահովել է մանրածախ առևտուրը, 44-ը՝ մեծածախը, իսկ 4 %-ը՝ ավտոմեքենաների առևտուրը։
2016-ի համեմատությամբ՝ ամենամեծ ծավալով աճել է մեծածախ առևտրի ծավալը՝ 20 %-ով։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017-ի առաջին ութ ամիսներին առևտրաշրջանառության ցուցանիշը 2016-ի նույն ամիսների համեմատությամբ 10 և դրանից ավելի տոկոսանոց աճ է գրանցել։ Իսկ առևտրի համար ամենաակտիվ ամիսը հուլիսն է եղել, երբ դրա շրջանառությունը կազմել է 225 միլիարդ դրամ։
Հանրապետությունում կատարված առևտուրը 2017-ի հունվար-օգոստոսի կտրվածքով ամսական, շարունակաբար ծավալային աճ է ունեցել։ Իսկ 2016-ի հունվար-օգոստոսի համեմատությամբ՝ այս տարվա մայիսը առևտրաշրջանառության ամենամեծ՝ 15 %-անոց ցուցանիշն է արձանագրել։
Մեկնաբանել