Դատապարտյալների հիվանդանոցից բերելիս երկու անգամ գցեցին սայլակը. Շիրխանյանի համար շտապօգնություն է հրավիրվել
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ նիստը հետաձգվեց: Շիրխանյանը հայտարարեց, որ մեջքի շրջանում ցավեր ունի:
«Դատապարտյալների հիվանդանոցից բերելիս երկու անգամ գցեցին սայլակը, դրանից առաջացան ցավերը»,- դատավորի հարցին ի պատասխան` ասաց Վահան Շիրխանյանը: Դատապարտյալների հիվանդանոցում ամբաստանյալը, իր խոսքով, ցավեր չուներ:
Դատարանը Շիրխանյանի համար այժմ Շտապօգնություն է հրավիրել, թե երբ կվերսկսվի նիստը, հայտնի չէ: Նշենք, որ այսօր դատարանում պետք է հետազոտվեին փաստացի ապացույցները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել