HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դիլիջան ազգային պարկ»-ում վագոն-տնակը հրկիզելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Դիլիջան ազգային պարկ»-ում վագոն-տնակը հրկիզելու դեպքի առթիվ: 

2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 21:40-ին, «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերության Տավուշի մարզի պատասխանատու Ռ.Խանումյանից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում, մի խումբ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում «Պանտերա  սիքյուրիթի» ՍՊ ընկերության պահնորդական ծառայություն իրականացնող երկու աշխպատակիցների վրա, քաշքշել նրանց, որից հետո հրկիզել են ընկերությանը պատկանող անշարժ հենակետ հանդիսացող  վագոն-տնակը և դիմել փախուստի:  

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով), կատարվում է նախաքննություն: 

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։ 

Կատարվել է դեպքի վայրի զննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter