HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բեռնատարի թաքստոցից հայտնաբերվել է շուրջ 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութ

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում Մեղրիի մաքսակետում կանխվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն: Ռենտգեն զննության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիի վարած, Վրաստանում գրանցված «Օմերտրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող «DAF» մակնիշի սառնարանային բեռնատարը, որն այնուհետև մաքսային ուժեղացված հսկողության պայմաններում, ուղեկցվել է Երևան՝ մաքսային պահեստ, որտեղ իրականացվել է տրանսպորտային միջոցի մանրակրկիտ զննում:

Տեսանյութը տրամադրել է պետական եկամուտների կոմիտեն

Բեռնախցիկում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութ: Նախապատրաստված նյութերը փոխանցվել են ԱԱԾ քննչական ծառայությանը՝ վարույթ իրականացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է պետական եկամուտների կոմիտեն։

Հիշեցնենք, որ մեծաքանակ թմրանյութի տեղափոխման նախկին դեպքը գրանցվել էր 2014թ-ի հունվարին, երբ փորձ էր արվել Իրանից Վրաստան տեղափոխել մոտ մեկ տոննա հերոին:


Հերոինի աննախադեպ գործը մնում է չբացահայտված. անհայտ կազմակերպիչներից մանրամասներ չեն հաղորդվում


Այս փորձը նույնպես կանխվել էր Մեղրիի մաքսակետում: Բեռնատարը կրկին DAF մակնիշի էր, պատկանում էր մի ընկերության, որը Վրաստանում հիմնել էր Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլուն:

Նա դատապարտվել էր 19 տարվա ազատազրկման, իսկ բեռնատարի վարորդ, Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին` 17 տարվա ազատազրկման: Վերջինս հերքել է մաքսանենգությանը իր առնչությունը: Այս գործի մի մասը, որը վերաբերում է Օսման Ուղուրլուի նշած կազմակերպիչների ինքնությունները պարզելուն, դեռևս քննության փուլում է: ԱԱԾ-ն մանրամասներ չի հաղորդում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter