HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշի մարզում բացվեց Տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը

Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարության հետ համատեղ, Իջևանում կազմակերպեց Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում ՄԱԿ-ի զարգաման ծրագրի հայաստանյան գրասենյակից։

«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը դեռևս տարեսկզբին հայտարարել էր Հայաստանի բոլոր մարզերում զարգացման և հետազոտության կենտրոնների հիմնման մտադրության մասին: Հետազոտության կենտրոնները յուրատեսակ կառույցներ են, որոնք տեղի երիտասարդների ներգրավման միջոցով միտում ունեն կրթելու տեղական համայնքներին և հնարավորություն տալու նրանց մասնակցել գյուղական զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքներին:

Կենտրոնի բացման արարողությանը մասնակցեցին տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը, կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության մշակութային կցորդ Եվգենի Պանտելեևը։

«Այսօր զբոսաշրջության զարգացումը Հայաստանի կառավարության առաջնայնություններից է, և մեր երկրի համար կարևորագույն և արդի թեմաներից մեկը:  Մենք վստահ ենք, որ Հայաստանն ունի բազմաթիվ գեղեցիկ ու դեռևս չբացահայտված վայրեր, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկներին աշխարհի բոլոր ծայրերից: Ես շատ մեծ հույս ունեմ, որ այս կենտրոնը կունենա իր ներդրումը զբոսաշրջության զարգացման մեջ», - իր բացման խոսքում նշեց տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:  

«Կենտրոնի ամենակարևոր գործառույթներից է ստեղծել կառավարման համակարգ տեղական համայնքներում և կրթել համայնքների ներկայացուցիչներին հայտնաբերելու իրենց տարածքի զբոսաշրջության գոհարները և դրանք վերածել եկամտի կայուն աղբյուրի: Այս յուրատեսակ կենտրոնի հիմնումը կարևոր քայլ է տեղի երիտասարդության համար ներգրավվելու և հնարավորություն ունենալու իրականություն դարձնել տուրիզմի զարգացմանը վերաբերող իրենց նոր գաղափարները», - ասաց Դմիտրի Մարիասինը։ Նա նաև նշեց, որ նորաբաց կենտրոնի կողմից մշակված նորարար լուծումները կխթանեն զբոսաշրջության զարգացմանը:

«Կրթություն բառը բազմաթիվ նշանակություներ է ձեռք բերել արդի հասարակությունում, սակայն կրթության ամենակարևոր բաղադրիչներից է մնում լսարանում ստացած գիտելիքի գործնական կիրառումը իրական պայմաններում: Այս կենտրոնը երիտասարդներին տալիս է այդ հնարավորությունը՝ փորձելու, ինչու ոչ սխալվելու և ի վերջո հաջողելու», - իր խոսքում նշեց կրթության և գիտության նախարար Դավիթ Սահակյանը:

«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներին՝ ստեղծելու այընտրանքային եկամտի աղբյուրներ գյուղաբնակների համար, զբոսաշրջության զարգացման միջոցով:

Ծրագրի առաջնային խնդիրներից է կրթել և ներգրավել տեղական համայնքներին՝ քաջալերելով նրանց մշակել նոր լուծումներ զբոսաշրջիկներին գրավելու համար:

Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան նաև հանդիպել կենտրոնի երիտասարդ աշխատակիցներին, ովքեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շրջանավարտներն են և զրուցել նրանց աշխատանքի և ապագա պլանների մասին: Բացման արարողությունից հետո տեղի ունեգավ հանդիպում TEDx-ի խոսնակների հետ և Էմփիրեյ խմբի համերգը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter