HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Մեկնարկել է հետաքննող լրագրողների համաշխարհային կոնֆերանսը

Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում այսօր մեկնարկել է Հետաքննող լրագրողների համաշխարհային կոնֆերանսը (Global Investigative Journalism Conference):

Չորսօրյա կոնֆերանսը (նոյեմբերի 16-19) ներառում է շուրջ 120 պանել, աշխատաժողով և հատուկ միջոցառում: Կոնֆերանսն առաջին անգամ կազմակերպվել է Կոպենհագենում 2001թ-ին և մինչ այժմ հյուրընկալել շուրջ 5000 լրագրողի աշխարհի տարբեր երկրներից:

Հետաքննող լրագրողների համաշխարհային կոնֆերանսը տեղի է ունենում երկու տարին մեկ, իսկ այս տարի այն համատեղվել է Աֆրիկայի հետաքննող լրագրողների միջազգային 12-րդ կոնֆերանսի հետ: Ամեն անգամ կոնֆերանսը հյուրընկալում է Հետաքննող լրագրողների համաշխարհային ցանցի անդամ կազմակերպություններից մեկը:

Նշենք, որ «Հետք»-ը Հետաքննող լրագրողների համաշխարհային ցանցի (Global Investigative Journalism Network) անդամ է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter