HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նորաշեն 2007»-ի տուժած շահառուները նամակով դիմում են երկրի իշխանություններին

ՀՀ նախագահ պարոն Ս. Սարգսյանին,

պատճեն՝ ՀՀ ԱԺ նախագահ պարոն Ս. Նիկոյանին,

պատճեն՝ ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Ա. Հովսեփյանին,                              

պատճեն՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահ  պարոն Գ. Խաչատրյանին

Գ. Չաուշի 14/3 շենքի տուժած բնակիչներից 

Մեծարգո պարոն նախագահ.                                

Հերթական անգամ Ձեզ ենք դիմում «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից տուժված բնակիչներս և հայտնում, որ Ձեր անմիջական հսկողության տակ գտնվող քրեական գործը շուրջ 10 ամիս վարում էր ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննչական խումբը` Վաղինակ Ջանազյանի  ղեկավարությամբ: Այդ ընթացքում մեր բազմաթիվ հանդիպումների ժամանակ, թե ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, թե ՀՀ ՀՔԾ-ի պետ Անդրանիկ Միրզոյանը մեզ բազմիցս վստահեցրել են, որ գործը գտնվում է Ձեր անմիջական վերահսկողության ներքո, որի արդյունքում, տուժած բնակիչների մի զգալի մաս դարձավ իր բնակարանի սեփականատերը, իսկ դեռ շուրջ 40 բնակարան իրական տերերին դեռևս չեն հատկացվել: Անցած 10 ամիսների ընթացքում քննչական խմբի ղեկավարը ինչպես նաև ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը բազմիցս հայտարարել են, որ ապացուցվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնու` Արարատի հարկային տեսչության պետ Դավիթ Բեգլարյանի կողմից «Նորաշեն 2007» ՍԿ-ի նախագահ Արմեն Թադևոսյանին և նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանին ամսական 5% տոկոսադրույքով գումար տալու փաստը:

Նախաքննությունն ավարտվել է և մնացած բնակիչներն էլ նախաքննության ընթացքում հիմնավորված փաստերով կարող էին դատարանի վճռով ետ ստանալ իրենց բնակարանները:

Սակայն, մեզ համար անսպասելիորեն, քննչական խմբի ղեկավարի մի որոշում է փոփոխվել, որի պատճառով իսպառ վերացել է բնակարանները ետ ստանալու հնարավորությունը:

Մեջբերում ենք ՀՀ ՀՔԾ-ի քննիչ Վաղինակ Ջանազյանի այս տարվա նոյեմբերի 11-ի որոշումը`  ՀՀ Աժ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնու` Դավիթ Բեգլարյանի մասով. «Նախաքննությամբ պարզվել է, որ Դավիթ Գարունի Բեգլարյանը Երևան քաղաքի Գևորգ Չաուշի 14/3 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցապատող, «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, 2009 թվականի նոյեմբերին, ամսական 5 տոկոս՝ ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի ամսական հաշվարկային դրույքաչափը մի քանի անգամ գերազանցող տոկոսադրույքով նրանց տրամադրել է 300 հազար ԱՄՆ դոլար գումար, իսկ որպես գումարի վերադարձելիության երաշխիք՝ ինչպես անձամբ, այնպես էլ հարազատներն ու մտերիմները Արմեն Թադեւոսյանի հետ կնքել են հիշյալ շենքի 14 բնակարանների առուվաճառքի ձեւական պայմանագրեր»:

Ընդամենը 4-օր հետո՝ նոյեմբերի 15-ին, մեզ անհայտ պատճառներով ՀՀ դատախազությունը փոխել է գործի էությունը` գտնելով, որ քննիչի կայացրած գործողությունը չի բխում ՀՀ Քրեադատավարական օրենսգրքի պահանջներից և քրեական գործի նյութերից` քննիչին տալով ցուցում` փոխել որոշումը:

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 16-ին, քննիչի կողմից կայացվել է նոր որոշում, մեջբերում ենք. «Դավիթ Բեգլարյանն իր ցուցմունքում ժխտել է Լուսաբեկ Սամվելյանին եւ Արմեն Թադեւոսյանին տոկոսով գումարներ տալու հանգամանքը եւ հայտնել, որ բնակարանները նրանցից ձեռք է բերել՝ 1 քմ մակերեսի համար վճարելով 260 ԱՄՆ դոլար գումար: Դավիթ Բեգլարյանն իր ցուցմունքը պնդել է նաեւ վերջինիս առերես:

Դավիթ Բեգլարյանի՝ Արմեն Թադեւոսյանին եւ Լուսաբեկ Սամվելյանին որոշակի տոկոսադրույքով գումար տալու հանգամանքը չի հաստատվել նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով, ավելին՝ հերքվել է՝ ապացույցների համադրմամբ, համատեղ վերլուծությամբ եւ գնահատմամբ»:

Այն դեպքում, երբ նույն քննչական մարմնի կողմից նույն ապացույցների հիման վրա, նույն տոկոսադրույքով գումար տված ավելի քան 2 տասնյակ անձանց արարքը որակվել է որպես վաշխառություն` ՀՀ Քրեական օրենսգրքի 213 –րդ հոդվածի 1-ին մասով և ընդունվել դատավարական որոշում: Սակայն այդ շարքերից դուրս է մնացել նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի իրավաբանական վարչության պետ` Ռազմիկ Ավագյանը, որի մոտ է մեր շենքի բնակարաններից մեկը և նա է միջնորդ հանդիսացել Դավիթ Բեգլարյանի և «Նորաշեն 2007» ՍԿ-ի ղեկավարների միջև` միջնորդությամբ տանելով մի կլորիկ գումար:

Հարց է առաջանում, որտեղ է օրինականությունը կամ մի՞թե օրենքը մեկնաբանելիս` պարտադիր է սորտավորված մոտեցումը:

Մեծարգո պարոն նախագահ, մեր համոզմամբ որոշումը փոփոխվել է ոչ թե օրենքի պահանջներից ելնելով, այլ գործել են Հերմինե Նաղդալյանի թելադրանքով: Մի՞թե ԱԺ աղմկահարույց մեկ պատգամավորի համար արժեր ոտնահարել մոտ 20 ՀՀ քաղաքացիների իրավունքը և սպանել բնակարան ստանալու երկար տարիների նրանց հույսը:        

Մեծարգո պարոն նախագահ, մենք եկել ենք այն եզրակացության, որ ՀՀ-ն ի զորու չեղավ պաշտպանել իր քաղաքացիների օրինական շահերն ու բնակարան ունենալու սահմանադրական իրավունքը և այն զոհաբերվեց երկրի օրենքները ոտնահարող պատգամավորի պաշտոնին: ՈՒնենք մտավախություն, որ նույն գործելակերպը շարունակվելու է ապագա ընտրություններից հետո, ուստի, մեզ զգալով լրիվ անպաշտպան, ավելորդ ենք համարում օգտվել ընտրություններին մասնակցելու մեր սահմանադրական իրավունքից և ցանկանում ենք օր առաջ լքել ՀՀ-ը` հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից:        

Մեծարգո պարոն նախագահ, ուստի, հայտնում ենք Ձեզ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մեր որոշման մասին և առաջիկայում դիմելու ենք օտարերկրյա դեսպանատներին` իրենց պետություններում մեզ համապատասխան կարգավիճակով ապաստան տալու խնդրանքով:  

Գ. Չաուշի 14/3 շենքի բնակիչներ

Մեկնաբանություններ (61)

lilit
TIKIN HERMINE ,MITE ESQANIC HETO DZER GUT@ CHSHARJVEC
SONA
BOLOR ORENKNER@ HANRAPETAKANI EV HASARAK JOXOVRDI HAMAR TARBER EN DRA HAMAR EL TALAN@ SHARUNAKNUM E
Gev
evro dataran@ verjum,mi hat mer erkrov mek xaytarak anenq nor
anna oganisyan
DE IHARKE VOCH,BA VOR NERKAYACNI EDQAN HARK VORTEGHIC KTA,HAM EL SRA NRA ANUNOV CHER ANI
AIDA
Herminen Evro karuycnerum mer erkirna nerkayacnum.Dimeq evropakan erkrnerin, el amot chi ...
Anton
Hetaqrqira etqan tan hamar Herminen kam amusin@ haytararagrum nerkayacrel en?
Gev
et dataxazin u herminein piti tnic -teghic zrken ,vor es mardkanc drutyan mej mtnen,imanan varcov aprel@ incha
anna oganisyan
vor mi bani es mardik havatayin qaghaqaciutyunic chein hrajarvi
anna oganisyan
erevi dataxazn u naxagah@ irar het chunen dra hamar el inada @nkel
Anton
Etqan naxagah@ asuma sranq eli takic irancn en anum? Dataxazin piti hanen gorcic...qnnich@ joxovrdi ogtin voroshum ta dataxaz@ hech ani?
BORYA
Hermineyi hamar et tvac %-ov pox@ pox chi,vor korcni.Bayc zarmanum es inchi vraya huys drel,piti et tner@ tar,bayc xaytarak chliner.Ergich el chi vor ases es dzevov piara anum (merkanuma)...
TOM
Axr mi bani petqe havatas vor dra hamar payqares.Uzum em asel orenq@ chi merel,ayl > ashxatum.
GEV
de principi zarmanalu ban el chka..................ham deputata..............ham pogh uni...................ham el.................
anna oganisyan
ORENQ@ MERELA
anna oganisyan
ORENQ@ MERELA,VREN LACOGH CHKA
TOM
Tesnum eq verjers aktivacac bnapahpanneri payqari [email protected] petq
roza
իսկ քաղաքացիությունից մարդիկ հրաժարվում են_ էտ էլ իրանց չի հուզում,էս քաղաքական բնույթ կստանա
BORYA
roza.Du gites iranq chen zarmanum,vor joxovurd@ nman harceri shurj aktivutyuna cucaberum.u minchev aktiv masan chshatana mer erkrum ardarutyun chi lini.
roza
ցավով եմ կարդում ու զարմանում,էս կառավարությունը քնածա?թե խաշի սեզոնը բացվելա..............սաղ օբյեկտները իրանք ե///////////////////
Մերի
ՏՈ 6 ՉԵ ԱՄԻՍԸ 1
Gev
ay joghovurd jan es in4 en anum sranq niujeli sranq esqan anmardkayin en,vonc en karoghanum?????????????????????????????????????????????????
vigen
մարդու վերջը խեր լինի
anna oganisyan
borya jan karogha menak dranc en tokosov pogher tvel,sranq krupni pogher unen ,asum en Naghdalyan@ mot 10.000000pogh uni,erevikes@ tokosnera
anna oganisyan
VOCHINCH AIDA JAN MER HUYSN EL HENC ET @NTRUTYUNNA,EREVI MI QICH VAXENAN U ORENQOV GORCEN
DAVO
yes kasey vochte 6 amis@ mek ail es azgin mihat nor stalina petq vor sranc kulakatap ani
BORYA
ET vor orenqin heteven ba ov piti vashxarutyamb zbaxvi??%%%%%%-ov pox ta??
AIDA
Im karciqov mer erkrin 6 amis@ mek @ntrutyuna petq nshanakel,vor erkir@ erkir darna..Mer mot @ntrutyunic @ntrutyun en orenqin hetevum u ashxatum nenc voncvor partavor en misht gorcel...APSURDA BAYC PAST .
Edo
jISHT ES VIGEN JAN ES HAMAMIT EM QO HET INQ@ ORENQI MARD E BAYC CHI GORCUM ORENQOV
TOM
Voncvor Hermineyi urbat@ aveli shuta galu qan choreqshabtin...
ANN
ES CHEM HASKANUM ES MAYRISHXANUTYUN@ CHI VERACEL?
roza
..Պարո'ն դատախազ,տիկի'ն Հերմինե ,մի թերագնահատեք դիմացինի խելքն ու կարողությունները:
vigen
ճիշտ եք ասում Աղվան Հովսեփյանն էլ իր մեղքի բաժինն ունի,վոնց կարող էր օրենքից դուրս գօրծել ու նման տականքների կողքին կանգնել:Հետո էլ ասում են կոռուպցիայի դեմ ենք պայքարում:
anna oganisyan
Ayo/Aida jan henc @tenc,u voch miayn qnnichin ayl mi lragroghi vor@ nran harca tvel azgayin joghovum,te chishta vor tokosov pogh eq tvel,nuyn patasxanna tvel.AYSINQN STACVUMA VOR INQ@ BOLORI VRA KAROGHANUMA
AIDA
Anna,es chisht haskaca? Herminena qnnichin asel @tenc?:
AIDA
Es avelin asem sa Axvani dzeri gorcna,vor chi bacahaytvum.Dataxazi het Herminen qur u axper en xaxum...dataxazin poxelu jamanakn e!
AIDA
Astghik du hl@ mtacum es Herminen ardara? Es mardik cayrahex qayleri en dimum du inch es asum...
anna oganisyan
BIZNES-LEDIIN ban chaseq.milionner@ drela tak@,ankushti nman el poghera frcnum,en el TOKOSOV.Inq@ @nenc aghjika,vor qnnichi vra tughta tap talis:SRA TAKIC KARANALU ES DUS GAS,VOR GREL ES?xeghch qnnichn el chkaracav.../
Anushik
mard vor mi hat hav goghana amboghj hanrapetutyunov mek 02@ cuyc kta,es xegh4 mardik mi tariya payqarum en hanrapetutyan naxagah@ teghic irar chi galis.......erevi dzer 4i talis ha??????/
Astghik
Ay joghovurd jan .Karcum em erekva et knoj harcazruyc@ shat ankeghc er.Mard@ asac,vor bolori het hamadzaynutyana ekel.Inch kariq ka esqan vatabanelu////////////
Gev
ay himar karoxa gites vazox toxov reklama qo hamar.stex mardik iranc dardn en lacum du el...............karoxa caxu avto el unanas va2410 maknishi
HOVO
TNERS VARDZOV TAM !!! ...
Genrix
Hey giti Stalinnnnnn~~~~ akanjt kanchi :)))
Anna
Ba chi amachum et Naxdalyan@ poxaren kangner es joxovrdi koxqin u ogner,dem e durs galis nranc u xlum nranc tner@... X A Y T A R A K U T Y U N . . .!!!!!!!!!!
Arman
ed mardkanc gorc@ chen qnnum eeeeeeee.arden qnnel en iranc dzernatu dzevov.lav el pogher en kerel qnnichner@,dra hamar el voroshum en poxel
Narine
um shunna dzer nardalyan@ tqem ira kasharaker eresin na mart chi
qristine
zzveli takanqner es kartum em ev haskanum inchqan zzveli karoxen linel hayer@ vor aytpisi baner en anum xlelov dar qrtinqov ashxatac joxovrti bnakaranner@ ev azdelov erexaneri hogekan aprumneri vra ,inchqan mexq petqe lini erexan vor dzmer papic tornelov xaraliqner@ ayl uzum en irenc sepakan bnakarani vkayakan@ takanqeq e takanq
Qristine
ahavor zzveli eq martiq chesm patkeracnum te inch djvarutyamben vastakel isk duq kovi nman nstel martkanc dar@ qrtinqneq lapum himarner dra hamar ov kveradarna dzer erkir mihatel pahanjumeq te veradarceq
Sona
Vonc chek haskanum ed mardkanc gorc@ knnum en
GEGHAM
ETE David Beglaryan@ hima el e tokosov pox tali gnam vercnem,,,Nor Tari e pox chka mots
ARMEN
Joxovurd et Davit Beglaryan@ linelov harkayini pet,vor tokosov poxera talis u tnera vercnum hark vcharuma dra hamar? Te, vor urishnerin mer harkayin@ qreakan gorca bacum u dzerbakaluma,iran chi tesnum?...
VARDAN
Joghovurd jan.et tokosov pogher@ im u dzer hashvina tvel.sagh Sisian@ arela iranov qicha,tokosov poghera frcnum,qichqa,hetn el azgayin joghovi naxagah er uzum darnar.hima el achq@ drela taza pashtoni erevi.Es naxagah@ incha mtacum,sra haxic chi karanalu ga???/
ՌՈԶԱ
ԿԱՅՔԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ՉԿԱ:ԲԱՅՑ ՈՐ ՀԵՐՄԻՆԵԻ ԱՆՈՒՆԸ ԲՈԼՈՐ ԿԱՅՔԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄԱ..............ԷՍ ԿԻՆԸ ՈՉ ԱՄՈԹ ՈՒՆԻ,ՈՉ ԱԲՈՒՌ.ԱՄԵՆ ՏԱՐԻ ՄԻ ՆՈՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋԱ ԸՆԿՆՈՒՄ.........ԵՍ ԷԼ ՀԵՐԹԱԿԱՆԸ>
ARTYOM
LAVA ES KAYQ@ KA, TE CHE ES ERKRI MASIN BAN CHEINQ KARA NORMAL IMANAINQ.HETQ@ IR HETQ@ KTOXNI ES MARDKNC VRA...
davo
Inch eq korcrel inch eq man galis.saghn el giten incha katarvum.sagh qaghaq@ es vichakuma.konkret cel en dre joghovrdin minchev verj tkloracnen.saght el tqeq gnaceq es erkric.togh iranq irancov mnan ,irar laaaaaaaaaaav uten.meka esi erkir chi u chi el darna.
Arman
Ay Astghik jan .Naxagah@ vabshe dataxazin piti heracni,orenqic dus en gorcum.stex barekam-harevan haraberutyuna.voroshum en poxum` um hamar iranq el chgiten.poxanak iranc kexter@ cacken enqan en dzgum minchev sax ashxar@ imana,iranc harganq pativn el getnov@ tan
ՄԵՐԻ
Ախր դրան մի լավ խայտառակ արեք, վոր իմանա տուն չտալը վորնա էէէէէէէէէէ.ամեն տեղից թալանումա իրան քիչա,ստեղ-ընդեղ բարեգործական տներա բաժանում ու¨մ հաշվին:Վերջապես մեր երկրում երբ պետք է արդարությունը վերականգնվի?????????????????????????????????????
nano
նախագահը կարումա Հեռմինեի վրա վոր.Վոր կարանար մինչև հիմա ձեր տները ձեզ եր տվել.
Astghik
karcum em mer naxagah@ chi toghni dzer xndranq@ anpatasxan aysqan barepoxumneric heta charje husaxab linel
Arman
SENC GARAN DEMQOV GAYLN EL MER ERKIRNA HA NERKAYACNUM EVROPAYUM.IRAN ANDZERMXELIA HAMARUM, DIRQN U POXERN EL SHRAYLUM TEGHIC IRA ARATAVOR ANUN@ MAQRELU HAMAR.AMOTA MER BOLOR OLIGARX PATGAMAVORNER@ INCH-VOR AVANTYURAYI MEJ EN XARNVAC////////////////////////////////
Կարինե
ինչ արդարութւան մասին է խոսքը.Հերմինե Նաղդալյանի համբավով մարդը չի կարող արդար լինել.Պարզապես նախագահը պետք է աչք չփակի այս ամենի վրա.
AIDA
HETO EL XOSUM EN ARDARUTYUNIC , SA E ARDARUTYUN@? MARDIK PETQE LQEN ERKIR@? QANI VOR LQVAC EN ZGUM. EL OV K@NTRI NAXDALYANIN...????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter