
Նահապետ Գևորգյանը քվեարկում է Աշոտ Արսենյանի փոխարեն (տեսանյութ)
Խորհրդարանն այսօր մի շարք նախագծեր ընդունեց, որոնց քվեարկությանը «մասնակցում» էր նաև նիստերից բացակա ՀՀԿ անդամը։ «Հետք»-ն արձանագրեց, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գևորգյանը քվեարկում է մեկ այլ ՀՀԿ-ականի՝ Աշոտ Արսենյանի փոխարեն։
Երբ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը բարձրաձայնեց ուրիշի փոխարեն քվեարկության դեպքի մասին՝ խնդրելով քվեարկության պատկերը կրկնել, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, թե հնարավոր է տեխնիկական խնդիր լինի, նույնիսկ կատակեց. «Քարտուղարությանը խնդրում եմ կոճակները ստուգել, կա, որ կոճակը չի աշխատում, կա՝ ավտոմատ է աշխատում»։
Դրանից հետո Գևորգյանը քվեարկեց միայն իր փոխարեն։ Շարմազանովն էլ հայտարարեց, թե դիմել է քարտուղարությանը, որպեսզի խնդիրները վերացնեն։
Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորն անձամբ է գրանցվում, քվեարկում, բացառությամբ այն դեպքերի, երբ պատգամավորը գործուղման է և թողել է իր քվեարկության մասին համապատասխան գրություն։
Նկատենք, որ երկու օր առաջ էլ Մուրադ Մուրադյանն էր քվեարկել Սեդրակ Սարոյանի փոխարեն։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Մեկնաբանել