
1,5 մլրդ դրամ՝ զոհված, հաշմանդամության կարգ ստացած զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար
Կառավարության նիստում հաստատվեց որոշում՝ զոհված, ինչպես նաև առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին բնակարանային պայմանների ապահովման նպատակով պետական բյուջեից 1,5 մլրդ դրամ հատկացնելու մասին:
Նախագիծը ներկայացնող պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի խոսքով՝ գումարի շրջանակում նախատեսվում է Երևանում 76 բնակարան ձեռք բերել, ինչպես նաև 147 ընտանիքի անհատույց պետական ֆինանսական աջակցության գծով մարզերում բնակարանների գնման վկայագրեր տրամադրել:
Բնակարաններ ձեռք բերելու համար նախատեսված է 974 մլն 724 հազար դրամ, իսկ բնակարանների գնման վկայագրեր ձեռք բերելու համար՝ 525 միլիոն 276 հազար դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել