
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը զորացրման զեկուցագիր է ներկայացրել
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի «հորդորով» ներկայացրել է զորացրման մասին զեկուցագիր։ Այս մասին մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին նվիրված ոգեկոչման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սարգսյանը։ Նախարարը տեղեկացրեց, որ վերջնական որոշումը կայացնելու է հանրապետության նախագահը։ Իսկ թե որն է եղել իր հորդորի պատճառը, նախարարն ասաց․
«Աշխատանքային պայմանավորվածությունների չկատարում, որը անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայության համար»։
Հայկազ Բաղմանյանը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր դեռևս 2009 թվականի հունվարի 26-ից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել