HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Դանդաղ արտասահմանյան լուսանկարներ. vol. 2018

Մի օր հասարակ ֆեյսբուքյան մի գրառում անսպասելիորեն վերածվեց լայնածավալ հանրային քննարկման: Գրառման հեղինակը՝ Արթուր Աթայանը առաջարկում էր վերհիշել «դանդաղ արտասահմանյան» բոլոր այն երգերը, որոնց հնչյունների ներքո 1990-ականների սերունդը պարում էր, տխրում և սիրահարվում: Քննարկումն առաջացրեց Նարեկ Սիմոնյանի հետ «Դանդաղ արտասահմանյան» փարթի անելու գաղափարը։

Այս «Դանդաղ արտասահմանյան» փարթին թվով վեցերորդն էր։
Միջոցառման կազմեկերպիչ Արթուրը «Հետք»-ին պատմում է՝ ինչպես անցավ երեկվա փարթին։

- Միջինում 200-250 մարդ ա գալիս-գնում, երեկ 330-ից ավել մուտք էր գրանցվել, ու պիկ պահին աննախադեպ 250 հոգի էր ներսում։

Երգացանկը նույն անմահ սկզբունքով՝ մեր մանկության լավ ու վատ պապսա, էն, ինչ նոստալգիա ա առաջացնում։

Եթե նախորդ «Դանդաղ արտասահմանյան» փարթիները դարակազմիկ էին, ապա էս մեկը պարզապես աննախադեպ էր, քանի որ Երևանի փաբային միջավայրում չեմ հիշում սենց դեպք։ Փարթիի սկիզբը ժամը իննին էր նշանակված։ Ութ անց կես ակումբն արդեն լիքն էր, իսկ ինն անց կես ակումբի մոտ հերթ գոյացավ, որը շարունակվեց մինչև կեսգիշեր։ Ներսում միաժամանակ 250 հոգի էր գտնվում, ու ակումբի ֆեյս կոնտրոլն անգամ հազիվ էր տեղ անում ներսում։

Մենք գիտեինք, որ ոչ կոմերցիոն փարթիների մեջ «Դանդաղ արտասահմանյանն» ամենասիրվածներից մեկն ա, բայց այս անգամ մեր սպասումներն էլ գերազանցվեցին։ Շատ հաճելի ու պարտավորեցնող էր գիտակցել, որ քո փարթիի խաթր մարդիկ պատրաստ են ցրտին սպասել, մինչև ներսում մեկն էնքան խեղդվի, որ որոշի գնա տուն։

Փարթին ֆանտաստիկ անցավ՝ ամանորյա շնչով, բենգալյան կրակներով, Ձմեռ պապի գլխարկներով ու կոնֆետներով։ Հաջորդ փարթին լինելու ա «Դանդաղ արտասահմանյան»-ի միամյակը, ու մենք պիտի կամ DAS-ը մեծացնենք, կամ ինչ-որ հսկայական դահլիճ ճարենք՝ ասենք Համալիր, բան։

Մենք շատ շնորհակալ ենք բոլոր եկողներին ու խոստանում ենք նորանոր հրաշագեղ միջոցառումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter