HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Սննդամթերքում տրանսճարպերի թույլատրելի քանակը նվազեցվել է մինչև 2 %

Բուսական յուղերի և կենդանական ճարպերի վերամշակմամբ ստացվող սննդամթերքում, ինչպես նաև՝ ձկան յուղում, տրանսիզոմերային ճարպաթթուները պետք է լինեն ոչ ավելի, քան 2 %: Սա է պահանջում ԵԱՏՄ տեխնիկական նոր կանոնակարքգը, որն ուժի մեջ է մտել 2018թ հունվարի 1-ից։ Այս մասին տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։ 

Սրանով եզրափակվել է այս տեխնիկական կանոնակարգի վերջնական մշակման և անցման 6 տարին։ Նոր պահանջը չի վերաբերում ԵԱՏՄ տարածքում մինչև 2018թ հունվարի 1-ը արտադրված սննդամթեքին։

Այժմ պինդ, փափուկ և ջրիկ մարգարինները, կաթի յուղի փոխարինիչները, հատուկ նշանակման յուղերը, ինչպես նաև բուսական-սերուցքային և բուսական-ճարպային սպրեդները, հալեցված բուսական-սերուցքային և բուսա-ճարպային խառնուրդները, խոհարարական, հրուշակեղենային և հացաբուլկեղենի յուղերը, կակաոյի յուղի համարժեքները և այլն պետք է պարունակեն 4-10 անգամ ավելի քիչ տրանսճարպեր, քան նախկինում։

Մինչ այժմ դրանց մեջ ճարպաթթուների տրանսիզոմերների (տրանսճարպերի) թույլատրերի քանակը կարող էր լինել 8-ից 20 %։

Սրանով հանդերձ՝ սննդամթերքի մակնշման պամանները մնում են նույնը․ հագեցած ճարպաթթուների և ճարպաթթուների տրանս իզոմերների վերաբերյալ տեղեկությունը (տոկոսներով) սննդամթերքի վրա պետք է փակցված լինի ինչպես սպառողական, այնպես էլ՝ տրանսպորտային փաթեթների մակնշման վրա։

Տրանսիզոմերային ճարպերի մինչև 2 % քանակությունը վաղուց սահմանված է եվրոպական մի շարք երկրներում (օրինակ, Դանիա, Շվեյցարիա), ինչպես նաև՝ Կանադայում և ԱՄՆ մի քանի նահանգներում։ 

Պատճառն այն է, որ տրանսճարպերը արհեստական ճարպեր են։ Դրանք էժան են հումք են, ունեն պահպանման երկար ժամկետ և ուտելիքին տալիս են հագեցած համային հատկություններ։ Սակայն օրգանիզմում դժվար են յուրացվում․  բարձրացնում են «վատ» (LDL- low-density lipoprotein) խոլեստերինի մակարդակը և նվազեցնում «լավ» (HDL- high-density lipoprotein) խոլեստերինի մակարդակը:

Ժամանակի ընթացքում կուտակվելով՝ տրանսճարպերը կարող են սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաև՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետի պատճառ դառնալ։ 

Այս մասին հայտարարում է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ խորհուրդ տալով հնարավորինս նվազեցնել տրանսիզոմերային ճարպաթթուներ պարունակող սննդի օգտագործումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter