HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Ելք»-ն առաջարկում է խաղասրահ մուտք գործող անձանց անձնագրերը ստուգել

Խորհրդարանում քննարկվում է «Ելք» խմբակցության ներկայացրած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենսդրական նախաձեռնությունը։ Հեղինակներն առաջարկում են օրենքով ամրագրել, որ լիազոր մարմնի սահմանած կարգով պետք է ստուգել խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը, որը պարունակում է տվյալներ նրա տարիքի վերաբերյալ։

«Մենք առաջարկում ենք նաև մոլի խաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու խաղասրահ կատարվող այցելությունները սահմանափակվեն, դրա համար կարգ է սահմանվում։ Գործող օրենսդրությամբ մինչև 21 տարեկան ֆիզիկական անձինք իրավունք չունեն մուտք գործել խաղասրահ, սակայն որևէ ընթացակարգ չունենք, որ խաղասրահը հսկի տարածքը և պատասխնատավություն կրի դրա համար։ Դրա համար հստակ ընթացակարգ ենք նախատեսում, որ  մուտք գործող անձի փաստաթուղթը ստուգվելու է այսուհետ և պետք է սոտւգիվ, թե արդյոք նրա 21 տարին լրացել է», - ասաց նախագծի հիմնկանա զեկուցող Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանի խոսքով՝ եթե անձը դատարանի կողմից սահմանափակ գործունակ է ճանաչվել, ապա ըստ իրենց առաջարկության՝ նման անձանց մուտքը խաղասրահներ պետք է արգելվի։

Պատգամավորը ներկայացրեց նաև ինքնարգելանքի դրսևորում, որն առաջարկել են ներառել նախագծում, սակայն կառավարությունը դեմ է եղել։ Ինքնարգելանքն իրենից ենթադրում է այն, երբ քաղաքացին դիմում է գրում օրինակ որ իր հաշվից թույլ չի տալիս գումար կանխիկացնել որևէ խաղասրահում, ինչի շնորհիվ համակարգը պահպանում է այդ տվյալը, և քաղաքացին իր գումարը չի կարողնաում խաղասրահում կանխիկացնել։  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Կառավարությունը դեմ եղել ինքնաարգելանքին։

«Իրենք պնդում ենք, որ Քաղաքացիական օրենսգիրքը նման հնարավորություն չի տալիս, որ անձն ինքն իրեն սահմանափակ գործունակ ճանաչի, բայց մենք ասում ենք, որ նման ինքնարգելանքի հայտարարություն ներկայացնելով անձը չի դառնում սահմանափակ գործունակ, նա կարող  է այլ գործարքներ անել, խոսքը վերաբերում է միայն խաղասրահներույմ գործարքներ անելուն», - հստակեցրեց Էդմոն Մարուքյանը։

ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը ողջունեց օրենսդրական նաախձեռնությունը և հետարքրքվեց, թե ընդունվելու պարագայում որքան է հավանականությունը, որ այն կգործի, քանի որ խաղասրահների համար այնքան էլ արդյունավետ չէ նման սահմանափակումն օրենքով ամրագրելը։ Մարուքյանը պատասխանեց, որ ֆինանսների նախարարությունը համապատասխան վարչություն ունի, որոնք հսկողություն են իրականացնում։

«ԱԺ-ն նոր Սահմանադրությամբ, նոր կանոնակարգ-օրենքով կարող է հետևել իր կողմից ընդունված օրենքների կիրարկման ընթացքին, բնականաբար պետք է հետևողական լինենք, որ օրենքը կիրարկվի»,-նկատեց Մարուքյանը։

ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ առաջարկեց, որ խաղասրահի մուտքը սահմանափակում տարածվի ոչ թե մինչև 21, այլ մինչ 25 տարեկան անձանց վրա։

Հարակից զեկուցող Ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանի խոսքով՝ նախագիծը համահունչ է Կառավարության վարած քաղաքականությանը։

«Նախագծի հեղինակների հետ համատեղ պայմանավորվածություն ունենք իրավական հարցերը շտկելու»,-ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter