HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահին զեկուցել են 2018թ. պետական երեք միջոցառումների նախապատրաստման մասին

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ պատասխանատուները զեկուցել են 2018 թվականին Հայաստանում կայանալիք պետական երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների և Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին:

Սերժ Սարգսյանը խորհրդակցության սկզբում նշել է, որ ակնկալում է առարկայական խոսակցություն ինչպես կազմակերպական, այնպես էլ բովանդակային և ֆինանսատնտեսական հարցերի շուրջ, քանի որ միջոցառումների անցկացմանը շատ ժամանակ չի մնացել, և անհրաժեշտ է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել ու խստագույնս պահպանել աշխատանքների ժամանակացույցը: 

2018թ. հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների, գագաթնաժողովի շրջանակներում ծրագրված միջոցառումների մասին զեկուցել է արտաքին գործերի նախարար, նախագահի հրամանագրով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ Էդվարդ Նալբանդյանը: 

Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքների և տոնին նվիրված միջոցառումների ծրագրի նախագծով առաջարկվող անելիքների մասին զեկուցել է կառավարության աշխատակազմի ղեկավար, հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված պետական հանձնաժողովի քարտուղար Վահե Ստեփանյանը: 

Երևանի քաղաքապետ, նախագահի հրամանագրով ստեղծված հոբելյանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Տարոն Մարգարյանը ներկայացրել է 2018թ. սեպտեմբերի 29-ին և 30-ին անցկացվելիք Երևանի հիմնադրման 2800-ամյակի համաքաղաքային տոնակատարությունների միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը, ինչպես նաև մի շարք միջոցառումների մասով իրականացված նախապատրաստական աշխատանքները: 

Խորհրդակցությանը մասնակցող շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները յուրաքանչյուրն իր մասով զեկուցել է հանրապետության նախագահի մոտ կայացած նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, այդ թվում՝ տրանսպորտի և կապի, ավիացիայի, մշակութային միջոցառումների անցկացման, ԶԼՄ-ների հետ աշխատանքի կազմակերպման, գեղագիտական ձևավորման՝ տարբերանշանների, հուշանվերների և մի շարք այլ ուղղություններով մինչ այժմ իրականացված աշխատանքների և հետագա անելիքների մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter